CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Միքայել Հարությունյան

Միքայել Հարությունյան

գեղանկարիչ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1997թ-ի նոյեմբերի 2-ին Երևանում:  Նկարել  սկսել է մոտ 10 տարեկանից:  

2016 - 2020թթ․ սովորել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում՝ Արամ Իսաբեկյանի արվեստանոցում:

2020թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է հանրապետական և  միջազգային մրցույթների, ցուցահանդեսների․
2021թ. ԱՄՆ-ում, «Catholic Art Institute»-ի կազմակերպած  «Sacred Art Prize – 2021» միջազգային մրցույթ՝ 1-ին մրցանակ  
2021թ. հեղինակավոր «Figurativas – 2021» ֆիգուրատիվ մրցույթ, Միքայել Հարությունյանի աշխատանքը ճանաչվել է լավագույններից մեկը և 4 ամիս ցուցադրվել Բարսելոնայի Ժամանակակից Արվեստի Եվրոպական Թանգարանում (MEAM of Barcelona):
2019թ. Լոնդոնի Ազգային Դիմանկարի Թանգարանի (National Portrait Gallery) կազմակերպած  ''BP Portrait Award'' միջազգային հեղինակավոր  դիմանկարի  մրցույթում  գեղանկարչի ներկայացրած  դիմանկարը  84 երկրներից  2.538  ներկայացված աշխատանքներից  ընդգրկվել է լավագույն 100-յակում։

Նրա ստեղծագործությունները գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում (Ֆրեզնո), ՌԴ նախագահական գրադարանում (Սանկտ-Բետերբուրգ), Մոսկվայի հայկական թանգարանում, Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում (Երևան):

«Վարդապետը» և «Մկրտիչ Խրիմյան» կտավներով 2019թ. և 2020թ.-ին «Արցախփոստի»  կողմից  թողարկվել են նամականիշներ և փոստային բացիկներ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին և Մկրտիչ Խրիմյան Կաթողիկոսին:

Էջմիածնի սբ. Գայանե, Եղվարդի սբ. Սարգիս և Լավալի (Մոնրեալ, Կանադա) սբ. Խաչ հայկական եկեղեցիների խորանների Սրբապատկերների հեղինակն է։ 

Գեղանկարչի աշխատանքները գտնվում են աշխարհի 16 երկրներում՝ տարբեր անհատ կոլեկցիոներների մոտ։ 

2016 թ․ «Կերպարվեստ» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Հայաստան» կտավի համար։

Հոդվածներ