CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Միսաք Մելքոնյան

Միսաք Մելքոնյան

քանդակագործ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1965-թ հունվարի 12 -ին:
1991 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ –ի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետը:
1993 թվականին հրավիրվել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ-ի գեղարվեստի ֆակուլտետում դասավանդելու գծանկար և քանդակ առարկաները:
2002 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է:
2017 թվականից նշանակվել է ՀՊՄԻ-ի գեղարվեստի ֆակուլտետի ամբիոնի վարիչ:
Մասնակցել է հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների: Իր ստեղծագործական տարիների ընթացքում կերտել է ինչպես հարթաքանդակներ, այնպես էլ բազմաթիվ արվեստագետների, ազգային հերոսների քանդակները` Վիտյա Այվազյանի, Սամվել Գևորգյանի, Մհեր Մկրտչյանի, Օհան Դուրյանի, Սոս Սարգսյանի, Կոմիտասի, Տիգրան Պետրոսյանի, Խորեն Աբրահամյանի և այլոց:

2018 թ-ին «Կերպարվեստ» անվանակարգում արժանացել է «վահան Թեքեյան» մրցանակի՝ «Ջութակահարը» քանդակի համար։

Հոդվածներ