CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Օհան Դուրյան

Օհան Դուրյան

խմբավար

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1922 թվականի օգոստոսի 8-ին Երուսաղեմում: 1945թ. ավարտել է Երուսաղեմի կոնսերվատորիան եւ դիրիժորական արվեստը կատարելագործել Փարիզում, Ցյուրիխում, Վիեննայում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է եղել շուրջ 20 տարի:

1967 թվականին հիմնադրել է հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը եւ ղեկավարել մինչեւ 1974 թվականը:
Եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը: Արտասահմանում ապրած տարիներին եղել է Լայպցիգի օպերային թատրոնի երաժcsական ղեկավարը եւ Գեւանդհաուզ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, ինչպես նաեւ` Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը եւ սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

Արտասահմանյան տարբեր երկրներում համերգներով եւ օպերային ներկայացումներով հանդես է եկել ավելի քան 100 սիմֆոնիկ նվագախմբերի, Վիեննայի օպերայի եւ Բեռլինի ֆիլհարմոնիայի Ֆոն Կարայան նվագախմբերի եւ հետ: 1991 - 2001 թվ-ին եղել է Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը եւ հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։

Օհան Դուրյանը հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ երկերի լավագույն մեկնաբանողներից է:
ՀՀ ժողովրդական արտիստ է: Արժանացել է պետական բազմաթիվ պարգեւների:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի է արժանացել է 2006 թվականին։

Հոդվածներ