Մրցանակակրի մասին
Ծնվել է 1948 թվականի հունիսի 26-ին Երեւանում: Հայաստանի նկարիչների միության անդամ է 1973 թվականից, ինչպես նաեւ` Նկարիչների միջազգային ընկերակցության անդամ (ՅՈՒՆԵՍԿՕ)։
1990թ. Ռուբեն Աբովյանին շնոrհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում:
Աբովյանի արվեստին բնորոշ են համարձակ շեշտադրումները, կատարողական բարձր վարպետությունը, քնարականությունը։
1997 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, 2003 թվականին՝ Մոսկվա։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանյան մի շարք քաղաքներում (Չիկագո, Փարիզ, Մոսկվա, Մադրիդ)։ Մասնակցել է միջազգային մrցույթ-ցուցահանդեսների, արժանացել բազմաթիվ պատվոգրերի, մեդալների եւ շքանշանների:
Նրա լավագույն աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ժամանակակից արվեստի թանգարանում, Տրետյակովյան, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բեյրութի, Իսպանիայի պատկերասրահներում եւ անհատական հավաքածուներում:
2008 թվականին Ռուբեն Աբովյանի «Սիրո այգի» կտավն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի: