• Որոնում Որոնում
×
Ռուբեն Հախվերդյան

Ռուբեն Հախվերդյան

երգիչ, երգահան

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 3-ին Երեւանում: 

1975թ. ավարտել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը դրամատիկական թատրոնի ռեժիսոր մասնագիտությամբ:

1968թ. աշխատել է հեռուստատեսությունում որպես ռեժիսորի օգնական, 1979թ.` nրպես ասիստենտ, ապա 1980թ.` որպես ռեժիսոր: 1989թ. ազատվել է աշխատանքից եւ այնուհետեւ հանդես է եկել nրպես ազատ ստեղծագործող:

Առաջին ձայնապնակը թողարկվել է 1985 թվականին` «Հույսի ու կարոտի երգեր» խորագրով:

Ռուբեն Հախվերդյանի երգերը միանգամից ընդունվեցին հանրության կողմից, եւ մինչ օրս էլ հանրաճանաչ երգիչ-երգահանը ունի իր անփոխարինելի տեղն ու դերը ժամանակակից հայ քաղաքային երգարվեստում:

Ձայնագրել է շուrջ մեկ տասնյակ ձայնասկավառակ եւ տեսասկավառակ «Կեսգիշեr», «Ճակատագիր», «Սա Երեւանն է» եւ այլն։

2007 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի «0-100 տարեկան երեխաներին» ձայնասկավառակի համար:

Հոդվածներ