CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Սամվել Բաղդասարյան

Սամվել Բաղդասարյան

երգիծաբան

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 23-ին, Երեւանում:
Դպրոցն ավարտելուց հետո 1992թ. ընդունվում է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ:

1996 թվականին Սամվել Բաղդասարյանը դառնում է Հայաստանում առաջին անգամ անցկացված հումորի եւ երգիծանքի փառատոնի կրկնակի հաղթող:
2004 թվականին երիտասարդ երգիծաբանը ստեղծում է «Սամվել Ք. Բաղդասարյան» ընկերությունը: Իսկ արդեն 2005թ. նախաձեռնում եւ տարիներ շարունակ իրականացում է «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսը։

2005 թվականի ապրիլի 1-ին «Ս.Ք.Բ.» ընկերությունը հանդես է գալիս ապրիլի 1-ը Հայաստանում պաշտոնապես երգիծանքի եւ հումորի օր ճանաչելու նախաձեռնությամբ:

2009թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի «Ականջդ կանչի, մայր Հայաստան» ներկայացման համար:

Հոդվածներ