Մրցանակակրի մասին
Ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 12-ին Գյումրիում: Ավարտել է Գյումրիի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոցը, միաժամանակ ավարտել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: 1974 թ ավարտել է Երեւանի Գեղարվեստի ակադեմիան։
1975 թ. նշանակվել է Աբովյան քաղաքի նկարչական դպրոցի տնօրեն: 1969 թ. «Ավանգարդ» թեrթի խմբագրատանը բացվել է նրա առաջին ցուցահանդեսը։
Տեղափոխվելով ԱՄՆ` Լոս Անջելեսում ստեղծել է SEVADA ART STUDIO-ն, որտեղ սովորել են բազմաթիվ հայ եւ օտարազգի աշակերտներ:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, Մոսկվայի Նկարչի կենտրոնական տանը, Երեւանի Ե.Քոչարի տուն-թանգարանում։
1992 թ. հրատարակել է բանաստեղծությունների «Մահվան պես դյութիչ« ժողովածուն։ 1992 թ. արժանացել է Արեւմտյան Ամերիկայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Մահոնիի գովասանագրի ցուցահանդեսային գործունեության համար:
Ստացել է Հարավային Ամերիկայի Կինոգործիչների միության «Golden Angel» մrցանակը կերպարվեստի բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար: Ավելի քան 400 աշխատանքներ գնվել եւ այժմ գտնվում են ԱՄՆի եւ այլ երկրների թանգարաններում, ցուցասրահներում եւ անհատական հավաքածուներում:
Երեւան քաղաքի գլխավոր նկարիչն է եղել 1996-1998 թվականներին: Երեւան քաղաքում ստեղծել է նկարչական դպրոց։
Արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի «Սուրբ Սարգիս» եւ «Հայ կանանց դաշինք» մրցանակների:
2006 թ. արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակին լավագույն լուսանկարչական աշխատանքի համար: