CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

թատերական արվեստ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Հիմնադրվել է 1928 թվականին, բացվել նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացմամբ։

Ալեքսանդրապոլում կյանքն աշխուժացնող առաջին հաստատությունը թատրոնն էր, որը քաղաք մտավ 1865 թվականին ռմբաձիգ գնդի կապիտան (հետագայում գնդապետ) Ալեքսանդր Մելիք-Հայկազյանի (1835-1890) նախաձեռնությամբ։ 1864 թվականին նա վարձում է մեծահարուստ վաճառական Խաչատուր Հովհաննիսյանի տնային դահլիճը, փոքր բեմ կառուցում և ստեղծում 150 հոգանոց թատերասրահ։ Իր ընկերոջ՝ Թիֆլիսի հայտնի ողբերգակ Վաղարշակ Շահխաթունյանի հետ բեմադրում են Կարենյանի «Շուշանիկը», սրանից հետո նաև Գոգոլի «Ռևիզորը»։

Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է հատկապես Վարդան Աճեմյանի վաստակը։

Գյումրու դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Տարտուում, իսկ 1956 թվականին «Օղակում», «Փորձադաշտ» ներկայացումներով՝ մասնակցել Մոսկվայում հայկական արվեստի ու գրականության տասնօրյակին։ 1965 թվականին թատրոնը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

2017 թ-ին «Թատերական արվեստ» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Երկնագույն շան աչքերը» ներկայացման համար։

Հոդվածներ