• Որոնում Որոնում
×
Վահրամ Բաբայան

Վահրամ Բաբայան

կոմպոզիտոր

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1948 թվականի օգոստոսի 19-ին Երեւանում, երաժշտի ընտանիքում: 1968թ. ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1972թ. ավարտել է դաշնամուրի, իսկ 1973թ.` կոմպոզիցիայի բաժինները: է 1975թվականին Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանրապետական մրցույթում Վ. Բաբայանի Երրորդ սիմֆոնիան, ըստ «Աբու Լալա Մահարի» պոեմի, արժանացել է մրցանակի: է 1982թ. արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկրի կոչման:

Վահրամ Բաբայանը բազմաժանր ստեղծագործող է. վեց օպերա, չորս բալետ, երկու օրատորիա, իննը սիմֆոնիա, երկու սիմֆոնիկ պոեմ, բազմաթիվ կոնցերտներ եւ սոնատներ տարբեր գործիքների համար եւ այլն։ Նրա ստեղծագոrծությունները հնչել են աշխարհի ավելի քան երեսունհինգ երկրներում:

Վահրամ Բաբայանի ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով եւ փիլիսոփայականությամբ:

2009թ. Վահրամ Բաբայանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Լարային կվարտետ թիվ 7» ստեղծագործության համար:

Հոդվածներ