• Search Search
×
Vardan Petrosyan

Vardan Petrosyan

actor

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Ծնվել է Երեւանում 1959 թվականի փետրվարի 27-ին: 1983-ին ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական դիզայնի բաժինը:

1985-ին ընկերների հետ ստեղծել է «Ոզնի» երգիծական հանդեսին կից «Երիտասարդ Ոզնիներ» երգիծական թատերախումբը, որն 1988-ին ստանում է պա\tոնական կարգավիճակ։
1988 -1992թթ. Վարդան Պետրոսյանը գրում եւ բեմադրում է մեկ տասնյակ կից ավելի ներկայացումներ, որոնք իրենց քաղաքական համարձակությամբ եւ կատարման ոճով նոր խոսք էին Երեւանի թատերական կյանքում:

1990-ին Վարդան Պետղոսյանը եւ «Ոզնիներ» թատերախումբը հրավիրվում են Փարիզ հյուրախաղերի: 1992-ից Վարդան Պետրոսյանը ապրում եւ ստեղծագործում է Փարիզում` հանդես գալով իր սեփական հեղինակային ներկայացումներով (հայերեն եւ ֆրանսերեն), մասնակցում ֆրանսիացի հանրահայտ ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններին:

Վարդան Պետրոսյանի ամեն մի նոր թատերական աշխատանք համարձակ մի քայլ է արվեստում: Նրա լավագույն ներկայացումներից են. « Ինչ անել», «Վերելք», «Սեր եւ ատելություն», «Հայ եմ ես, հայ ես դու», «Մեր մանկության Տանգոն»:

1997-ից Վարդան Պետրոսյանը հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Կանադա, Բելգիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Ռուսաստան, Կիպրոս եւ այլն:

Նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերում:

Վարդան Պետրոսյանը կատարել է բազմաթիվ թատերական ձեւավորումներ, մասնակցել Գեղանկարչական ցուցահանդեսների Երեւանում եւ Մոսկվայում:

2006թ. Վարդան Պետրոսյանը արժանացել է Հայաստանի Թեքեյան մակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի «Ի՞նչ անել» եւ «Վերելք» ներկայացումների համար:

Materials