CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Երվանդ Ղազանչյան

Երվանդ Ղազանչյան

ռեժիսոր

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1937թ. հունիսի 2-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական եւ ռեժիսորական բաժինները:

1964-1965թթ. մասնակցել է Սանկտ-Պետերբուրգի Մ․ Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնին կից ռեժիսորական բարձրագույն կուրսեր։

Հանդես է եկել Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որպես սկսնակ դերասան: Այնուհետեւ աշխատել է Ղափանի պետական թատրոնում որպես դերասան եւ ռեժիսոր, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում որպես  գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն: Աշխատել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես գլխավոր ռեժիսոր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` գեղարվեստական ղեկավար։

Երվանդ Ղազանչյանն արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի եւ ՀՀ Ժողովրդական արտիստի կոչումների:
ՀՀ պետական մrցանակի դափնեկիր է, Երեւանի պատվավող քաղաքացի:

2006 թ. Բեյրութի «Վ. Փափազյան» թատերախմբում բեմադրած «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացման համար արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի:

Հոդվածներ