Մրցանակակրի մասին
Ծնվել է 1924 թվականի օգոստոսի 10-ին Իրանում:
1946 թվականին ընտանիքով տեղափոխվել է Խորհրդային Հայաստան: Ուսանել է Երեւանի թատերական ինստիտուտում եւ ստացել ռեժիսորի մասնագիտություն:
Աշխատել է Սունդուկյանի անվ. ազգային թատրոնում որպես ռեժիսորի ասիստենտ, այնուհետեւ գլխավորել է Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնը: Աշխատել է նաեւ Գորիսի պետ. թատրոնում որպես գլխավոր ռեժիսոր: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես սցենարական կոլեգիայի անդամ: Մի շարք ֆիլմերի սցենարների հեղինակ է: Նկարահանվել է` «Հարսնացու` հյուսիսից», «Կարինե», «Մ`ցույթի են եկել խոհարարները» եւ այլ ֆիլմերում: | Մոտ 15 ֆիլմերի խմբագիր է, այդ թվում` առաջին հայկական անիմացիոն լիամետրաժ « Սասնա ծռեր» ֆիլմի: է 1989 թ. հիմնադրել է «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան, որը գըլխավորում է առ այսօr: Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է 1949թ-ից, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ` 1981թ.-ից եւ տիկնիկային արվեստի միջազգային միության անդամ (UNIMA) 1989թ-ից։
Միջազգային փառատոնների քառակի մrցանակակիր է: ՀԹԳՄ «Արտավազդ» մեծ մրցանակի ասպետ է:
2010 թ․ արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի: