CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Ժիրայր Բաբազյան

Ժիրայր Բաբազյան

թատերական գործիչ

Մրցանակակրի մասին
  • Արվեստագետի մասին Մրցանակակրի մասին

Մրցանակակրի մասին

Ծնվել է 1952 թվականին Եգիպտոսում, արվեստագետների ընտանիքում: 1976 թվականից դերակատարումներով եւ բեմադրություններով հանդես է եկել DEA թատրոնում: 1980 թ. Միչիգանի (ԱՄՆ) օպերային թատրոնում բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Աշխատել է Հոլիվուդում: 1986 թ. բեմադրել է «Արարատի երգը» (հայկական պոեզիայի ներկայացում), որտեղ հանդես է եկել դերասանուհի Նորա Արմանիի հետ: Բեմադրությունը մեծ հաջողություն է ունեցել Էդինբույգի, Ավինյոնի փառատոներում, արժանացել մրցանակների։ 1990 թ. Ժիրայր Բաբազյանը հաստատվել է Ֆրանսիայում, որտեղ 1997 թ. հիմնել է «Տիգրան Չուխաջյանի հետազոտական կենտրոնը, վերականգնել է Տ. Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի նախնական տարբերակը: 2000 թ. ֆրանսերեն է թարգմանել եւ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունը: 2001 թ. Սան Ֆրանցիսկոյի օպերայում բեմադրել է «Արշակ Երկրորդ» օպերայի նախնական տարբերակը: Նույն թվականին Միչիգանի օպերային թատրոնում իրականացրել է «Անուշ»-ի երկրորդ բեմադրությունը: Բաբազյանն իր թարգմանությունների հիման վրա հայկական թեմաներով ստեղծված բեմադրություններին մասնակից է դառձնում նաեւ օտարազգի դերասան-դերասանուհիներին։

Փարիզի «Ռոսինի» դահլիճում Բաբազյանը «Համազգային» միության աջակցությամբ ներկայացրեց Տիգրան Չուխաջյանի «Կարինե» երեք գործողությամբ օպերետը: Բաբազյանը անգլերեն թարգմանել է Վահան Թեքեյանի գործերը: Թատերական գործունեությունից բացի Բաբազյանը վերջերս նկարահանել է «8th Wonderland» ֆիլմը: Ֆլանսիայի Նավատորմի թանգարանում դասախոսություն է կարդացել հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, հայկական թատրոնի ու պոեզիայի հետ նրա ունեցած առնչությունների մասին:

2007 թվականին թատերական նշանակալի գործունեության համար Ժիրայր Բաբազյանն արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի։

Հոդվածներ