• Search Search
×
Konstantin Orbelyan

Konstantin Orbelyan

conductor

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Ծնվել է 1956 թ․ օգոստոսի 27-ին, Սան Ֆրանցիսկոյում։

Իր դեբյուտը որպես վունդերքինդ դաշնակահար ունեցել է 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Շրջագայում է ամերիկյան աստղերի հետ ռուսական երաժշտական կենտրոններում և ռուսական աստղերի հետ՝ Հյուսիսային Ամերիկայի երաժշտական կենտրոններում, և այդ հիանալի համագործակցությունը հասել է Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Կորեա և ամբողջ աշխարհի երաժշտական մայրաքաղաքները։

Օրբելյանի առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», նկարահանված Պետերբուրգի ամենից փառահեղ վայրերում, որ ներկայացնում է Ռենե Ֆլեմինգին և Դմիտրի Խվորոստովսկիին օպերայի տեսարաններում և արիաներ կատարելիս։

2016 թ․ «Երաժշտություն» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակ՝ հայ երաժշտարվեստում ունեցած ավանդի համար։

Materials