• Search Search
×
Suren Muradyan

Suren Muradyan

children's writer

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Ծնվել է Լոռու մարզի Ակներ գյուղում 1930 թվականի նոյեմբերի 26-ին: 1952 թվականին ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, 1957 թվականին` Մոսկվայի ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցը: - Տարբեր տարիներին աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի, «Ոզնի» երգիծաթերթի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի, ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, «Արեւիկ» հրատարակչությունում:
Մանկական անդրանիկ ժողովածուն` «Առաջին երգ» խորագրով, լույս է տեսել 1953 թվականին: Ստեղծագործական երկարամյա գործունեության ընթացքում հրատարակել է մանկական, քնարական, երգիծական 95 անուն գիրf, որոնք թարգմանվել են աշխարհի 17 լեզուներով։ Պիեսները բեմադրվել են մի շարք թատրոններում:

Հայաստանի գրողների միության անդամ է 1964 թվականից, ժուռնալիստների միության անդամ` 1959 թվականից։
Պարգեւատրվել է մի շարք պարգևներով։ 
Մուրադյանի տեքստերով գրվել են 250-ից ավելի երգեր։
2011 թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Մանկական երգարան» եւ «Մանկական պիեսներ» ստեղծագործությունների համար:

Materials