• Search Search
×
Views292

Մանկավարժությունն ու մշակույթը միավորող ակունքը. տեղի է ունեցել Կարլեն Միրզախանյանի 100-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան (տեսանյութեր)

Մանկավարժությունն ու մշակույթը միավորող ակունքը. տեղի է ունեցել Կարլեն Միրզախանյանի 100-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան (տեսանյութեր)

Մշակույթի մարդիկ՝ հատկապես միջին և ավագ սերունդը, բախտ են ունեցել ճանաչելու Կարլեն Միրզախանյանին։ Բախտ են ունեցել, որովհետև նրա շնորհիվ են գտել իրենց տեղն արվեստում, ճանապարհ հարթել, ճանաչում ձեռք բերել։
Դիանա Մարկոսյանը նրանց ներգրավել է իր «Ակունք» փաստագրական ֆիլմում և հնարավորություն տվել հետադարձ հայացքով արժևորելու այն նվիրյալին, որի շնորհիվ իրենք հայտնի ռեժիսոր են, պարուսույց, թատրոնի ղեկավար, կինոգետ, երաժիշտ։

Արժևորելու Կարլեն Միրզախանյանին, որի 100 ամյակը լրացավ այս տարի։ 
Հեղինակն իր ֆիլմն անվանում է  վավերապատում, որը պատմում է, թե ինչպես է Կարլեն Միրզախանյանը 1969 թվականին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում հիմնադրել Գեղագիտական դաստիարակության, ապա Կուլտուրայի ֆակուլտետները և իր շուրջը համախմբել արվեստի փորձառու գործիչների՝ Ֆրունզե Դովլաթյան, Յուրի Երզնկյան,  Հենրիկ Մալյան, Լայերտ Վաղարշյան, Ազատ Ղարիբյան, Ալբերտ Յավուրյան...
Կառլեն Միրզախանյանը դպրոց է ստեղծել՝ մշակույթի և կրթության կառավարման, մանկավարժությունն արվեստին միավորելու, արվեստագետներին իրենց իմացածը սերունդներին փոխանցելու, նրանց նաև մանկավարժություն սովորեցնելու դպրոց, որը մինչև հիմա շարունակվում է։

Նրան  նվիրված ֆիլմի պրեմիերային ներկա էին Կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտները։ Սիրելի դեկանին հիշելիս բոլորն ակամայից ժպտում ու ոգևորվում էին, պատմում  նրան բնորոշ հումորներ, կատակներ, դիպվածներ։
Կարլեն Միրզախանյանն իրավաբանի կրթություն է  ստացել, 24 տարեկանում թեկնածուական է պաշտպանել պատմությունից, սակայն մանկավարժությունն ու մշակույթի կառավարումը նրա կոչումն էին, հիմքում... մարդը։ Կինոռեժիսոր  Հարություն Խաչատրյանն ու Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը պատմում են, որ նա օգնել է իրենց  Լենինյան թոշակառու դառնալ,  100 ռուբլի թոշակ ստանալ, որն այն ժամանակներում լուրջ գումար էր։ 


Կարլեն Միրզախանյանն իրենից հետո մի ամբողջ  դպրոց է  թողել, բայց անձնական ոչ մի վավերագրություն։ Վավերագրությունը հուշերն են իրեն հիշողների սրտերում։

 

  • Newsfeed
  • Close
Հհ Հունական Համայնքը Հարգանքի Տուրք Է Մատուցել Պոնտոսի Հույների Ցեղասպանության Զոհերի Հիշատակին

21-05-2024 | 16:43

ՀՀ հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանում Կմեկնարկի Հերթական «Արևորդի» Փառատոնը

21-05-2024 | 16:42

Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
Հայաստանում 2-Րդ Անգամ Անցկացվել Է Չինաստանի Առաջատար Համալսարանների Ցուցահանդեսը

21-05-2024 | 16:39

Հայաստանում 2-րդ անգամ անցկացվել է Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսը
Եմ Դիտորդական Առաքելությունը Գորիսում Կմասնակցի Եվրոպայի Օրվա Տոնակատարություններին

21-05-2024 | 16:36

ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին
Կրթական Ծրագիր՝ Վենետիկի Արվեստի Բիենալեի Հայկական Տաղավարում

21-05-2024 | 16:35

Կրթական ծրագիր՝ Վենետիկի արվեստի բիենալեի հայկական տաղավարում
Վաշինգտոնը Մտավախություն Ունի, Որ Թեհրանը Ռայիսիի Մահվան Մեջ Կմեղադրի Ամն-Ին

21-05-2024 | 10:05

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին
Արարատը՝ Ցամաքի Ամենաբարձր Հարաբերական Բարձրությամբ Լեռների Հնգյակում

21-05-2024 | 08:50

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում
«Իրանը Օգնություն Է Խնդրել». Ամն-Ը Ռաիսիի Մահից Հետո Տարածաշրջանային Անվտանգությանը Սպառնալիք Չի Տեսնում

21-05-2024 | 08:47

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում
Համաշխարհային Առաջնորդներն Ինչպես Արձագանքեցին Իրանի Նախագահի Մահվանը

21-05-2024 | 08:45

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը
Ինչպես Է Ադրբեջանն Առնչվում Ֆրանսիային Եւ Նոր Կալեդոնիային

21-05-2024 | 08:43

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային
Զելենսկիին Պետք Է Դատել Կամ Վերացնել

21-05-2024 | 08:39

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել
Կապույտ Մզկիթում Տեղի Կունենա Հոգեհանգստյան Արարողություն

20-05-2024 | 23:13

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
Ամն-Ն Պատրաստվում Է  Պատժամիջոցներ Կիրառել  Վրացի Գործիչների Նկատմամբ

20-05-2024 | 22:23

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել վրացի գործիչների նկատմամբ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես Եկեղեցին Կվերականգնվի

20-05-2024 | 17:45

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին

Related news

ՀՀ հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

News

Calendar21-05-2024

Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը

News

Calendar21-05-2024

Հայաստանում 2-րդ անգամ անցկացվել է Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսը

News

Calendar21-05-2024

ԵՄ դիտորդական առաքելությունը Գորիսում կմասնակցի Եվրոպայի օրվա տոնակատարություններին

News

Calendar21-05-2024

Կրթական ծրագիր՝ Վենետիկի արվեստի բիենալեի հայկական տաղավարում

International news

Calendar21-05-2024

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին

News

Calendar21-05-2024

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում

News

Calendar21-05-2024

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում

International news

Calendar21-05-2024