• Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ291

Մանկավարժությունն ու մշակույթը միավորող ակունքը. տեղի է ունեցել Կարլեն Միրզախանյանի 100-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան (տեսանյութեր)

Մանկավարժությունն ու մշակույթը միավորող ակունքը. տեղի է ունեցել Կարլեն Միրզախանյանի 100-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան (տեսանյութեր)

Մշակույթի մարդիկ՝ հատկապես միջին և ավագ սերունդը, բախտ են ունեցել ճանաչելու Կարլեն Միրզախանյանին։ Բախտ են ունեցել, որովհետև նրա շնորհիվ են գտել իրենց տեղն արվեստում, ճանապարհ հարթել, ճանաչում ձեռք բերել։
Դիանա Մարկոսյանը նրանց ներգրավել է իր «Ակունք» փաստագրական ֆիլմում և հնարավորություն տվել հետադարձ հայացքով արժևորելու այն նվիրյալին, որի շնորհիվ իրենք հայտնի ռեժիսոր են, պարուսույց, թատրոնի ղեկավար, կինոգետ, երաժիշտ։

Արժևորելու Կարլեն Միրզախանյանին, որի 100 ամյակը լրացավ այս տարի։ 
Հեղինակն իր ֆիլմն անվանում է  վավերապատում, որը պատմում է, թե ինչպես է Կարլեն Միրզախանյանը 1969 թվականին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում հիմնադրել Գեղագիտական դաստիարակության, ապա Կուլտուրայի ֆակուլտետները և իր շուրջը համախմբել արվեստի փորձառու գործիչների՝ Ֆրունզե Դովլաթյան, Յուրի Երզնկյան,  Հենրիկ Մալյան, Լայերտ Վաղարշյան, Ազատ Ղարիբյան, Ալբերտ Յավուրյան...
Կառլեն Միրզախանյանը դպրոց է ստեղծել՝ մշակույթի և կրթության կառավարման, մանկավարժությունն արվեստին միավորելու, արվեստագետներին իրենց իմացածը սերունդներին փոխանցելու, նրանց նաև մանկավարժություն սովորեցնելու դպրոց, որը մինչև հիմա շարունակվում է։

Նրան  նվիրված ֆիլմի պրեմիերային ներկա էին Կուլտուրայի ֆակուլտետի շրջանավարտները։ Սիրելի դեկանին հիշելիս բոլորն ակամայից ժպտում ու ոգևորվում էին, պատմում  նրան բնորոշ հումորներ, կատակներ, դիպվածներ։
Կարլեն Միրզախանյանն իրավաբանի կրթություն է  ստացել, 24 տարեկանում թեկնածուական է պաշտպանել պատմությունից, սակայն մանկավարժությունն ու մշակույթի կառավարումը նրա կոչումն էին, հիմքում... մարդը։ Կինոռեժիսոր  Հարություն Խաչատրյանն ու Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը պատմում են, որ նա օգնել է իրենց  Լենինյան թոշակառու դառնալ,  100 ռուբլի թոշակ ստանալ, որն այն ժամանակներում լուրջ գումար էր։ 


Կարլեն Միրզախանյանն իրենից հետո մի ամբողջ  դպրոց է  թողել, բայց անձնական ոչ մի վավերագրություն։ Վավերագրությունը հուշերն են իրեն հիշողների սրտերում։

 

  • Լրահոս
  • Close
Վաշինգտոնը Մտավախություն Ունի, Որ Թեհրանը Ռայիսիի Մահվան Մեջ Կմեղադրի Ամն-Ին

21-05-2024 | 10:05

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին
Արարատը՝ Ցամաքի Ամենաբարձր Հարաբերական Բարձրությամբ Լեռների Հնգյակում

21-05-2024 | 08:50

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում
«Իրանը Օգնություն Է Խնդրել». Ամն-Ը Ռաիսիի Մահից Հետո Տարածաշրջանային Անվտանգությանը Սպառնալիք Չի Տեսնում

21-05-2024 | 08:47

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում
Համաշխարհային Առաջնորդներն Ինչպես Արձագանքեցին Իրանի Նախագահի Մահվանը

21-05-2024 | 08:45

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը
Ինչպես Է Ադրբեջանն Առնչվում Ֆրանսիային Եւ Նոր Կալեդոնիային

21-05-2024 | 08:43

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային
Զելենսկիին Պետք Է Դատել Կամ Վերացնել

21-05-2024 | 08:39

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել
Կապույտ Մզկիթում Տեղի Կունենա Հոգեհանգստյան Արարողություն

20-05-2024 | 23:13

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
Ամն-Ն Պատրաստվում Է  Պատժամիջոցներ Կիրառել  Վրացի Գործիչների Նկատմամբ

20-05-2024 | 22:23

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել վրացի գործիչների նկատմամբ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես Եկեղեցին Կվերականգնվի

20-05-2024 | 17:45

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Նմանատիպ լուրեր

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին

Լուրեր

Calendar21-05-2024

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում

Լուրեր

Calendar21-05-2024

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն

Լուրեր

Calendar20-05-2024

ԱՄՆ-ն պատրաստվում է  պատժամիջոցներ կիրառել  վրացի գործիչների նկատմամբ

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024