CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Views145

Պուտինը մեկնաբանել է անօդաչուներով հարձակումը Մոսկվայի վրա

Պուտինը մեկնաբանել է անօդաչուներով հարձակումը Մոսկվայի վրա

Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով Կիևի իշխանությունները փորձում են վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և  Ռուսաստանի ղեկավարությանը սադրել նմանատիպ պատասխանների:Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զոտովի կենտրոն կատարած այցի ժամանակ՝ մեկնաբանելով այսօր առավոտյան Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը:

Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրի ղեկավարը մայրաքաղաքի վրա հարձակումը կապել է այն բանի հետ, որ Ռուսաստանի զինված ուժերը որոշ ժամանակ առաջ հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին, բայց դա անում է «հեռահար ճշգրիտ զենքով»:

«Երկու-երեք օր առաջ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական հետախուզության շտաբին։ Միաժամանակ Կիևի ռեժիմն այլ ճանապարհ ընտրեց՝ ահաբեկել Ռուսաստանի քաղաքացիներին և հարձակվել բնակելի շենքերի վրա։ Սա ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է», — ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»։

Պուտինը նաև ընդգծել է, որ Մոսկվայի հակաօդային պաշտպանության համակարգը հարձակման ժամանակ աշխատել է «նորմալ, բավարար»։

«Չնայած, աշխատելու բաներ դեռ կան», — ընդգծել է Պուտինը։

Հիշեցնենք, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա մայիսի 30-ի առավոտյան։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակմանը ներգրավվել է ութ սարք:

  • Newsfeed
  • Close
Ռդ Զու-Ը Ուկրաինական 12 Անօդաչու Է Խոցել

02-05-2024 | 20:30

ՌԴ ԶՈՒ-ը ուկրաինական 12 անօդաչու է խոցել
Սեպտեմբերյան Ագրեսիայի Ժամանակ Արցախում Եղել Են Խոշտանգումների, Մարմինների Անդամախեղումների Դեպքեր. Միպ

02-05-2024 | 19:36

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Տեսանյութ. Բերետավորները Գրոհել Են Կիրանցը

02-05-2024 | 17:19

Տեսանյութ. Բերետավորները գրոհել են Կիրանցը
Մակրոնը Չի Բացառել, Որ Ուկրաինա Զորքեր Կուղարկվեն

02-05-2024 | 16:31

Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինա զորքեր կուղարկվեն
Ընտրեք՝ Արևմուտք Կամ Ռուսաստան

02-05-2024 | 14:48

Ընտրեք՝ Արևմուտք կամ Ռուսաստան
Ոստկանները Պաշարել Են Կիրանցը

02-05-2024 | 14:25

Ոստկանները պաշարել են Կիրանցը
Ոստիկանությունն Ուժային Կառույց Է, Ինչը Նշանակում Է, Որ Այն Ուժ Գործադրելու Լեգիտիմ Իրավունք Պետք Է Ունենա

02-05-2024 | 13:54

Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Փորձ Է Արվում Արմատախիլ Անել Քրիստոնեական Ներկայությունը Մի Երկրում, Որն Առաջինն Է Այն ​​Ընդունել․ Քրիստոնեական Դաշինքի Լիգա

02-05-2024 | 12:55

Փորձ է արվում արմատախիլ անել քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է այն ​​ընդունել․ Քրիստոնեական դաշինքի լիգա
Ամն-Ի Պատժամիջոցների Տակ Են Հայտնվել Ռուսաստանյան 30-Ից Ավելի Տտ Ընկերություններ

02-05-2024 | 12:43

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
Բագրատ Սրբազանի Եւ Ընդդիմադիր Պատգամավորների Մուտքը Կիրանց Արգելված Է Նաև Այլընտրանքային Կիրանց—Աճարկուտ Ճանապարհով

02-05-2024 | 12:36

Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելված է նաև այլընտրանքային Կիրանց—Աճարկուտ ճանապարհով
Ոստիկանական Պատը Փակել Է Կիրանցի Մուտքը

02-05-2024 | 12:23

Ոստիկանական պատը փակել է Կիրանցի մուտքը
Մեզ Պետք Չեն Միջնորդներ. Ալիև

01-05-2024 | 15:54

Մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև
Արեգակի Վրա Հզոր Բռնկումներ Են Տեղի Ունեցել

01-05-2024 | 15:45

Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել
Բագրատ Սրբազանի Կենսագրական Մանրամասները

01-05-2024 | 13:56

Բագրատ Սրբազանի կենսագրական մանրամասները
Ակնհայտ Սուտ Տեղեկությունը Չհերքելու Պարագայում Մենք Պատրաստվում Ենք Հայց Ներկայացնել Դատարան․ «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժում

01-05-2024 | 13:11

Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

Related news

ՌԴ ԶՈՒ-ը ուկրաինական 12 անօդաչու է խոցել

International news

Calendar02-05-2024

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024

Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինա զորքեր կուղարկվեն

International news

Calendar02-05-2024

Ընտրեք՝ Արևմուտք կամ Ռուսաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024

Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա

News

Calendar02-05-2024

Փորձ է արվում արմատախիլ անել քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է այն ​​ընդունել․ Քրիստոնեական դաշինքի լիգա

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024