CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ603

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն» (տեսանյութ)

Բատիկ աշխատանքների ցուցադրություն՝ «Մետաքսե գարուն» (տեսանյութ)

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ բացվեց «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցահանդես։

Ցուցադրության ներկայացվեց նկարիչ-ստեղծագործողներ Արմենուհի Սաղդասարյանի, Գոհար Մաճկալյանի և Թանիա Մազեճեանի շուրջ 50 բատիկ աշխատանք։ Դրանք ներկայացնում են հեղինակների ինքնատիպությունն ու թեմատիկ ուղղությունները՝ ազգային խորհրդանիշների գործածմամբ հայոց պատմություն և մշակույթ, հայկական տառարվեստ և մանրանկարչության առանձնահատկություններ՝ բատիկի նոր տեխնիկաների բացահայտմամբ և կիրառմամբ։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ստեղծագործողներին և կարևորեց ցուցադրության կազմակերպումը, ինչը թույլ կտա հայ արվեստասերներին ծանոթանալ բատիկի տեխնիկայով ստեղծագործող մերօրյա հեղինակներին։

«Ի դեմս այս հեղինակների՝ մենք տեսնում ենք այդ արվեստի արտահայտությունը Հայաստանում։ Օրինաչափ է, որ մետաքսանկարչությամբ զբաղվում են կանայք, քանի որ ամեն ինչ գեղեցիկ է իր բովանդակությամբ, էությամբ և արտահայտության ձևերով»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հեղինակներին մաղթեց ստեղծագործական ձեռբերումներ և հաջողություններ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարևորեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության կազմակերպած ցուցադրությունները, որոնք վառ են պահում արվեստը, մշակույթը։

«Աստվածային օրհնությամբ է օժտված կինը՝ մարդ արարելու, իր միջոցով բարություն ու գեղեցկություն արտադրելու և փոխանցելու բոլորին․ այսօրվա ցուցահանդեսը ստեղծագործական շնորհի արտացոլանքն է տիկնոջ միջոցով։ Նորօրյա մեր պատմության մեջ մանրանկարչության  արվեստում և գեղանկարչության ոլորտում կանայք գերազանցում են տղամարդկանց, ինչը շատ ուրախալի է»,-նշեց Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն ու մաղթեց, որ հեղինակներն արթուն պահեն իրենց ստեղծագործական շնորհը և արվեստի միջոցով առաջնորդեն գեղեցկության և բարության ճանապարհներով։

Արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Իվեթ Թաջարյանն այն կարծիքն է, որ յուրաքանչյուրի աշխատանքում հետաքրքիր պատգամներ կան։ Նա հաջողություններ մաղթեց նկարիչ-ստեղծագործողներին և հավելեց․ «Եթե Արմենուհի Սաղդասարյանի աշխատանքները կարծես լույսից դուրս եկած խորհրդանշական կոմպոզիցիաներ  են, երազանքների արտացոլանք, ապա Գոհար Մաճկալյանի մոտ՝ առարկայական, շոշափելի և իրականությունը ներկայացնող ստեղծագործությունն են, որոնցում  նա ներդաշնակորեն համադրել է իր և հայրենիքի ամուր կապը»,-նշեց արվեստաբանն ու անդրադառնալով Թանիա Մազեճեանի աշխատանքներին՝ հավելեց՝ նրա աշխատանքներում հեղինակի ապրումներն են՝ փնտրտուքներ, մտորումներ և ազատություն։

Գոհար Մաճկալյանը հեղինակների անունից շնորհակալություն հայտնեց ցուցադրության կազմակերպման համար և վստահեցրեց՝ շարունակելու են ստեղծագործել և արվեստասեր հանրությանը ներկայացնել մեզանում նոր, բայց արդեն սիրված դեկորատիվ արվեստի այս ուղղությունը՝ մետաքսանկարչությունը։

Նշենք, որ «Մետաքսե գարուն» խորագրով բատիկ աշխատանքների ցուցադրությունը «Թեքեյան» կենտրոնում բաց կլինի մինչև ապրիլի 7-ը։

  • Լրահոս
  • Close
Այս Պայքարը Համայն Հայության Պայքարն Է Եւ Մի Օր Կդառնա Համահայկական Շարժում

06-05-2024 | 21:27

Այս պայքարը համայն հայության պայքարն է և մի օր կդառնա համահայկական շարժում
Ռուսները Լքել Են Արցախի Օդանավակայանը

06-05-2024 | 19:02

Ռուսները լքել են Արցախի օդանավակայանը
Արդեն 40 Սահմանային Սյուն Է Տեղադրվել

06-05-2024 | 18:59

Արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել
Զլմ-Ները Բոյկոտում Են Փաշինյանի Ասուլիսը

06-05-2024 | 18:00

ԶԼՄ-ները բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը
Կիրանցում Չափագրողները Սահմանազատում Են Իրականացնում

06-05-2024 | 17:56

Կիրանցում չափագրողները սահմանազատում են իրականացնում
Баку Вторгается И Во Внутреннюю Жизнь Армении

06-05-2024 | 15:53

БАКУ ВТОРГАЕТСЯ И ВО ВНУТРЕННЮЮ ЖИЗНЬ АРМЕНИИ
Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞Շը

06-05-2024 | 15:41

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը
Ադրբեջանում Ամն Դեսպանն Այցելել Է Օկուպացված Շուշի Եւ Ֆիզուլի

06-05-2024 | 14:53

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի և Ֆիզուլի
Պետք Էր Ազգային, Գաղափարական, Հավատքի, Միասնական Նպատակների Շուրջ Համախմբող Առողջ Հոսանք, Շարժում, Եւ Դա Այժմ Տեղի Է Ունենում

06-05-2024 | 14:38

Պետք էր ազգային, գաղափարական, հավատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանք, շարժում, և դա այժմ տեղի է ունենում
Իսրայելը Որոշել Է Ռաֆահի Բնակիչներին Տարհանել Եւ Հարձակվել Քաղաքի Վրա

06-05-2024 | 13:36

Իսրայելը որոշել է Ռաֆահի բնակիչներին տարհանել և հարձակվել քաղաքի վրա
Փաշինյանը Չի Մսնակցի Պուտինի Երդմնակալությանը

06-05-2024 | 12:28

Փաշինյանը չի մսնակցի Պուտինի երդմնակալությանը
Այլևս Անհնար Է Հանդուրժել Իրենց Օրինական Իրավունքների Համար Պայքարող Քաղաքացիների Պահանջների Ոտնահարումը

06-05-2024 | 11:52

Այլևս անհնար է հանդուրժել իրենց օրինական իրավունքների համար պայքարող քաղաքացիների պահանջների ոտնահարումը
Ցյուրիխի Հայ Ակադեմիկանների Միությունն Իր Լիակատար Աջակցությունն Է Հայտնում «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը

06-05-2024 | 11:44

Ցյուրիխի հայ ակադեմիկանների միությունն իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Կիրանցում Ականազերծող Զինվորն Ականի Պայթյունից Վիրավորվել Է

06-05-2024 | 11:14

Կիրանցում ականազերծող զինվորն ականի պայթյունից վիրավորվել է
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի Եպիսկոպոսին

05-05-2024 | 19:15

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին

Նմանատիպ լուրեր

Այս պայքարը համայն հայության պայքարն է և մի օր կդառնա համահայկական շարժում

Լուրեր

Calendar06-05-2024

Ռուսները լքել են Արցախի օդանավակայանը

Տարածաշրջանային լուրեր

Calendar06-05-2024

Արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել

Տարածաշրջանային լուրեր

Calendar06-05-2024

ԶԼՄ-ները բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը

Լուրեր

Calendar06-05-2024

Կիրանցում չափագրողները սահմանազատում են իրականացնում

Լուրեր

Calendar06-05-2024

БАКУ ВТОРГАЕТСЯ И ВО ВНУТРЕННЮЮ ЖИЗНЬ АРМЕНИИ

Տարածաշրջանային լուրեր

Calendar06-05-2024

Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը

Լուրեր

Calendar06-05-2024

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի և Ֆիզուլի

Տարածաշրջանային լուրեր

Calendar06-05-2024