17-09-2024 | 08:28
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է Մոսկվա՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ»:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններն անցկացվել էին մարտի 17-ին, ձայների մեծամասնությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինը: