• Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ150

Կալիգուլա. Մեր Օրեր

Կալիգուլա. Մեր Օրեր

Կալիգուլան (մ.թ.ա. 12– մ.թ. 24) Հռոմի վատահամբաւ կայսրերէն մէկը եղած է։ Ան պատմութեան ծանօթ է իր այլասերած միտքերով ու կենցաղով, դաժանութեամբ եւ խելագարութեամբ: Անոր տարօրինակութիւնը հասած է հոն, ուր ան  իր ձիուն նշանակած է հռոմէական հիւպատոս (սենատի անդամ): Կալիգուլայի հիւանդագին պահուածքը զինք առաջնորդած է մինչեւ հոն, ուր ան ինքզինք աստուած հռչակած է:

Կալիգուլայի կարճատեւ թագաւորութիւնն ու կեանքը, ինքն իր տիրացած գահին բացարձակապէս անպատրաստ կայսրի բարդ ու ալեկոծ ժամանակաշրջանի մը պատմութիւնն է, որուն ընթացքին ան փորձած է Հռոմը վերածել բացարձակ միապետութեան, սակայն չէ յաջողած: Որպէս փճացած եւ անխոհեմ տիրակալ, որ ամէն առիթով խախտած է  իր ղեկավարած երկրին աւանդական կարգը, իւրայիններուն կողմէ սպաննուելէ ետք իսկ տարիներ շարունակ եւ մինչեւ օրս ան, մարդկութեան ծանօթ է, որպէս  խելագար, բռնակալ եւ ծայրայեղօրէն այլասերուած Հռոմի վատագոյն կայսրերէն մէկը:

Ի միջի այլոց, իր օրերուն՝ Հռոմի կարգ մը այլ կայսրերու ալ օրերուն նման, հռոմէական դատական համակարգը, սովորութիւն ունէր մեղադրելու եւ դատապարտելու արդէն իսկ մահացած մարդիկ, ուր շատ յաճախ, խնդրոյ առարկայ անձին մահացած ըլլալու փաստով, մահացած մեղադրեալին փոխարէն  կրնար բանտարկուիլ իր շունը, կենդանութեանը շրջանին իր գործած աթոռը կամ սեղանը, եւայլն…

***

Պատմութեան ընթացքին եղած են նմանօրինակ զաւեշտական դատավարութիւններ, ինչպէս այս գրութեան ընկերակցող (Ժան-Փոլ Լորենս գեղանկարիչին «Պապ Ֆորմոսուս եւ Ստեփանոս Զ.» խորագրով) արուեստի գործը կը ներկայացնէ, 897 թուականի Յունուարին Հռոմի  Ս. Յովհաննէս Լադերանի տաճարին մէջ կայացած «Դիակներու սինոտը (նաեւ ծանօթ՝ Դիակներու դատավարութիւն; լատ.՝ Synodus Horrenda) անունով ատեանը: Այս տարօրինակ դատը վարած է  Հռոմի Պապ Ստեփանոս Զ.-ն՝ Ֆորմոսուսի իրաւայաջորդ Բոնիֆացիոս Զ.-ի իրաւայաջորդը։ Ստեփանոս Պապը, Ֆորմոսուս Պապի  դիակը շիրիմէն դուրս բերած է զինք դատելու համար:  Ան Ֆորմոսուսին մեղադրած է սուտ վկայութեամբ, պապական իշխանութիւնը անօրինական կերպով օգտագործելու եւ  ապօրինաբար թեմեր գլխաւորելու «մեղքերով»: Դատավարութեան աւարտին Ֆորմոսուսը մեղաւոր հռչակուած է, եւ անոր պապականութիւնը յետադարձ ուժով չեղեալ յայտարարուած։

***

Յետմահու դատավարութիւններ (Posthumous Trials) անունով երեւոյթ մըն ալ գոյութիւն ունեցած է միջնադարերուն:

Օրինակ, փիլիսոփայ եւ աստուածաբան Ճոն Ուիքլիֆը թէեւ մահացած է 1384 թուականի Ամանորի գիշերը, այս փաստը քիչ նշանակութիւն ունեցած է Գոնսթընսի խորհուրդ (Council of Constance) Էգումենիկ ժողովին համար, որ անոր հերետիկոս հռչակած է 1415 թուականին, այսինքն՝ անոր մահուընէ երեսուն տարի անց: Այս դատավճիռով որոշուած է հանգուցեալին գիրքերը այրել եւ մարմինը շիրիմէն դուրս բերելով հրկիզել: Բան մը, որ ի վերջոյ գործադրուած 1428-ին, երբ Հռոմի Պապ Մարդին Ե.-ի հրամանով փիլիսոփային ոսկորները շիրիմէն դուրս բերուելով հրապարակաւ այրած են…:

***

Վերոյիշեալ բոլոր պարագաներն ալ անշուշտ կը պատկանին մութ անցեալին: Արդի պատմութեան դատաիրաւական համակարգի երկու միտքի դպրոցներուն մէջ ալ՝ լատինական ու անկլո-սաքսոնական, չկայ յետ մահու դատավարութիւն կամ ամբաստանութիւն ու մեղադրանք, բացի բացառիկ պարագաներէ ուր ֆինանսական առկախ հարցեր կան որ ժառանգորդներէն պէտք է զեղչուի:

Այս պարագային հետ ընդհանրապէս կապ չունեցող պարագայով մը յատկանշուեցաւ մեր օրերու ՀՀ դատական համակարգի Դեկտեմբերի 18ին կայացուցած յետմահու մեղադրական վճիռը բոլորիս իր ընդդիմադիր հայեացքներով ծանօթ՝ Արմէն Գրիգորեանի նկատմամբ: Կատարուածը, ոչ միայն նախնադարեան յետամնաց երեւոյթ է, այլ նաեւ մարդկային — բարոյական արժէքներէ զուրկ վիճակի մը չափանիշը, ուր մեղադրանք կը կայացուի, ոչ թէ շարքային հանգուցեալի մը հանդէպ այլ, իբրեւ կրկնակի խայտառակութեան ցուցանիշ, ճիշդ այն հանգուցեալին նկատմամբ, որ դատարանին մէջ է, որ հոգին աւանդած է:

Ակնկալելով, որ այս ամօթալի դատավճիռը «պարտադիր կը բողոքարկուի», ինչպէս նշած է հանգուցեալ Գրիգորեանի պաշտպանը,  այս ցաւալի թեմայով, այսքանէն աւելի գրելու կամ պատճառները վերլուծելու ո՛չ տրամադրութիւն կայ, ոչ ալ նպատակ: Այլ, միայն ցաւ ու ապշանք, որ Մխիթար Գոշ ծնած մեր ազգ-պետութիւնը ո՜ւր էր եւ ո՜ւր հասաւ…:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի ԶԱՐԹՕՆՔ օրաթերթի

Գլխաւոր խմբագիր

  • Լրահոս
  • Close
Հայաստան Կժամանի Եահկ Գործող Նախագահը

12-05-2024 | 18:55

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Նարեկ Սիմոնյանը Հաղթեց Ադրբեջանի Ներկայացուցչին Եւ Դուրս Եկավ Եզրափակիչ

12-05-2024 | 18:43

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Պաշտպանության Ոլորտում Համագործակցության Շրջանակում Ամն Հրահանգիչների Խումբն Այցելել Է Հայաստան

12-05-2024 | 18:42

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան
Մեր Տնտեսությունը  «Ոսկու Տենդի» Մեջ Է

12-05-2024 | 16:09

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է
Անձրևները Դեռ Կշարունակվեն

12-05-2024 | 14:48

Անձրևները դեռ կշարունակվեն
Ուկրաինան Հարվածել Է Բելգորոդին

12-05-2024 | 14:25

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին
Հնագետները Հայտնաբերել Են Ալեքսանդր Մակեդոնացու Լոգասենյակը

12-05-2024 | 10:38

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը
Դուբայի Մոտ Հայտնաբերել Են 1600-Ամյա Բնակավայրերի Ավերակներ Եւ Արամեերեն Գիր Ունեցող Անոթներ

12-05-2024 | 10:17

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ
Եվրոպական Երկրների Ղեկավարները Մեծացնում Են Լարվածությունն Ուկրաինայի Շուրջ. Պեսկով

12-05-2024 | 07:56

Եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. Պեսկով
Դիմում Եմ Սփյուռքին. Համախմբվեք, Այս Շարժումը Դարձրեք Համազգային

11-05-2024 | 20:26

Դիմում եմ Սփյուռքին. համախմբվեք, այս շարժումը դարձրեք համազգային
Ադրբեջանցիները Հիմնահատակ Ոչնչացրել Են Բերձորի Սբ. Համբարձում Եկեղեցին

11-05-2024 | 17:39

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
«Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժումը Կոչ Է Արել Նիկոլյանին Դադարեցնել Արդեն 20 Օր Տևող Հացադուլը

11-05-2024 | 14:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը
Մենք Սատար Կը Հանդիսանանք Այդ Նպատակին Եւ Նեցուկ Պիտի Կանգնինք Անոր Իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան

11-05-2024 | 11:54

Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան
«Արամ Խաչատրյան» Հիմնադրամը Եւ Խաչատրյանի Միջազգային Փառատոնը Կներկայացվեն Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի Գագաթնաժողովին

11-05-2024 | 11:41

«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Ֆրանսիան Իսրայելին Կոչ Է Անում Դադարեցնել Ռաֆահում Գործողությունը

11-05-2024 | 11:35

Ֆրանսիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել Ռաֆահում գործողությունը

Նմանատիպ լուրեր

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Պաշտոնական լուրեր

Calendar12-05-2024

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

Լուրեր

Calendar12-05-2024

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Պաշտոնական լուրեր

Calendar12-05-2024

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է

Լուրեր

Calendar12-05-2024

Անձրևները դեռ կշարունակվեն

Լուրեր

Calendar12-05-2024

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին

Միջազգային լուրեր

Calendar12-05-2024

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը

Մշակութային լուրեր

Calendar12-05-2024

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ

Մշակութային լուրեր

Calendar12-05-2024