CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Amatuni Virabyan

Amatuni Virabyan

historian

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ամատունի Վիրաբյանը  ծնվել է 1956թ. օգոստոսի 17-ին։

  • 1977թ. ավարտել է Վանաձորի (Կիրովականի) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։
  • 1977-1980թթ. - աշխատել է Կիրովականի սարքաշինական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։
  • 1980-1991թթ.՝ - ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի կուսակցական արխիվում ավագ գիտական աշխատող։
  • 1991-2001թթ.՝ – ՀՀ հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենի տեղակալ։
  • 2001թ. հուլիսի 16-ին նշանակվում  է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ։
  • 2002թ. մարտի 6-ին ՀՀ կառավարության N 2002 որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը վերակազմակերպվեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության արխիվային գործի գործակալության։
  • 2002թ. սեպտեմբերի 25-ին նշանակվում է արխիվային գործի գործակալության պետ։
  • 2003թ. մարտի 20-ին ՀՀ կառավարության N 291-Ն որոշմամբ ՀՀ կենտրոնական պետական արխիվների միաձուլմամբ ստեղծվում է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ օգոստոսի 8-ի N 999-Ն որոշմամբ արխիվային գործի գործակալությունը լուծարվում է։
  • 2003-2020 թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն։
  • 2023 թվականին «Հայագիտություն» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ ''Офицеры-армяне Первой мировой войны. Офицеры армии Республики Армения. 1914-1920гг.'' պատմակենսագրական բառարանի համար։

Materials