CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Ashot Baghdasaryan

Ashot Baghdasaryan

sculptor

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը 1974-1976 թթ․ սովորել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա ուսումը շարունակել Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիայի քանդակի ֆակուլտետում։

1985-1994 թվականներին դասավանդել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայում։ 1983 թ․՝ Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1995 թ․՝ Նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ (UNESCO), 2008թ․՝ Հունգարիայի քանդակագործների միության անդամ, 2008թ․՝ Հունգարիայի ստեղծագործողների ընդհանուր միության անդամ։

Քանդակագործն ունեցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հայաստան, Արցախ և այլն։

Մրցանակներ
1992թ․՝ Ոսկե մեդալ X միջազգային քանդակի բիենալե, նվիրված Դանթեի «Աստվածային կատակերգությանը», Ռավեննա, Իտալիա
1996 թ․՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի մեդալ, XII միջազգային քանդակի բիենալե, նվիրված Դանթեի «Աստվածային կատակերգությանը», Ռավեննա, Իտալիա
1998 թ․՝ մեդալ «Լավագույն մասնակցության համար» հայ քանդակագործներին XIII միջազգային քանդակի բիենալե, նվիրված Դանթեի «Աստվածային կատակերգությանը», Ռավեննա, Իտալիա
2001թ․՝ մրցանակ «Լավագույն քանդակի համար», Հայաստանի Նկարիչների Միություն
2010 թ․՝ մրցանակ «Լավագույն քանդակի համար», հայերի համաշխարհային կոնգրես 
2018 թ․՝ «Տարվա մարդ», Հայ-Ռուսական համալսարան, Երևան, Հայաստան
2022 թ․՝ «Վահան Թեքեյան» մրցանակ, Հայաստանի Թեքեյան մշակութային միություն, Երևան

Աշխատանքներ հանրային վայրերում
1985թ․՝ «Ժողովրդական արտիստ Գ.Լ. Մանվելյանի դիմաքանդակ», Արտաշատի Ա.Խարազյանի անվան թատրոն, բրոնզ, հ-70 սմ
1986 թ․՝ «Ծիլ», Երևանի բուսաբանական այգի
1999թ․՝ Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հիմնադիրների դիմաքանդակներ (9 քանդակ), ԵՊԲՀ
2003թ․՝ «Քանդակագործ Սարգիս Բաղդասարյան» հուշատախտակ, բազալտ, 135սմx65սմx 20սմ – Երևան,Կիևյան 24
2005թ․՝ «Բժիշկ Յոլյան Ս. Լ.», Երևանի սրտաբանական հիվանդանոց
2019թ․՝ «Ղարաբաղցիներ» հարթաքանդակ, Քլիվլենդ, ԱՄՆ
2019թ․՝ «Արադի նահատակների հուշարձան», Վեսպրեմ, Հունգարիա 

Աշխատանքներ պետական հավաքածուներում
Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երևան, Հայաստան
Պետական Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան
Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա, Մոսկվա, Ռուսաստան
Հայաստանի մշակույթի նախարարության հավաքածու, Երևան, Հայաստան
Ռուսաստանի մշակույթի նախարարության հավաքածու, Մոսկվա, Ռուսաստան
Դանթեի Կենտրոն, Ռավեննա, Իտալիա

Քանդակագործի ստեղծագործությունները պահվում են նաև տարբեր երկրներում գտնվող մասնավոր հավաքածուներում:

2022 թ-ին արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Աթոռներ» քանդակների շարքի համար։

Materials