CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Henrik Bakhchinyan

Henrik Bakhchinyan

literary critic

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Ծնվել է 1948 թվականին Թբիլիսիում։ 1963 թվականին «Սովետական Վրաստան» օրաթերթում տպագրվել է առաջին բանաստեղծությունը։ 1965-1970 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում, 1970-1973 թվականներին` ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1970-2006 թվականներին աշխատել է նույն ինստիտուտի հայոց հին և միջնադարյան գրականության բաժնում։ 1974 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Հայկական ձեռագրերի հիշատակարաններ» թեմայով, 1989 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Սայաթ-Նովա. կյանքը և գործը» թեմայով։

Նրա աշխատասիրությամբ հրատարակվել են Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթեւ, «Օրհներգեր» (2010), Մովսէս Խորենացի, Ստեփանոս Սիւնեցի, Յովհան Մանդակունի, «Օրհներգեր» (2011), Ներսէս Շնորհալի, «Ժամերգեր» (2012), «Օրհներգեր. 7-11-րդ դարեր» (2013) ուսումնասիրությունները (բոլորն էլ՝ գրաբար և աշխարհաբար, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատարակչություն)։

2016 թ․ «Գրականություն» անվանակարգում արժանացել է Վահան Թեքեյան մրցանակի՝ «Գրիգոր Նարեկացու գանձարանը. վերծանություն և քննություն» աշխատության համար: 

Materials