About the Winner
Ծնվել է 1967թ. Արարատի մարզի Մրգավետ գյուղում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը 1996թ.: Առաջին բանաստեղծությունը` «Կայծ» վերնագրով, տպագրվել է Ավանգարդ թերթում 1985թ.: Առաջին գիրքը`«Մարդու որդիները» (պոեզիա), տպագրվել է 1996թ.: 11 գրքի հեղինակ է, որոնք միայն բանաստեղծական ժողովածուներ չեն, նաև հրապարակախոսություն` էսսեներ և ակնարկներ («Անիծվածները» 2010թ.), գեղարվեստական արձակ («Միայնակ շան լուսնահաչը» 2012թ.): Արժանացել է մի շարք գրական մրցանակների, այդ թվում ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան (պոեզիա), Նիկոլ Աղբալյանի անվան (հրապարակախոսություն), Ռուսաստանի հայերի միության «Հայը 21-րդ դարում» (պոեզիա, գեղարվեստական արձակ) մրցանակներին: Աշխատել է «Գարուն» ամսագրում, «Գրական թերթում», Հանրային ռադիոյում:
Տպագրության է պատրաստում բանաստեղծությունների նոր ժողովածու:
2023 թվականին «Գրականություն» անվանակարգում արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Կորած սերունդ» բանաստեղծությունների ժողովածուի համար։