About the Winner
Ծնվել է 1955թ. Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում: 1983 թվականին ավարտել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Գրել սկսել է դեռեւս դպրոցական տարիներից։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին` «Խնկի ծառեր» վերնագրով։
Նրա պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներով:
«Սեւ գիրք, ծանր բզեզ» գրքի համար 1999 թվականին արժանացել է գրական «ՈՍԿԵ ԵՂԵԳՆ» մրցանակի, ինչպես նաեւ` ՀԳՄ «Հրանտ Մաթեւոսյան» գրական մրցանակի:
2006 թվականին լույս է ընծայել «Ձայներ եւ տեսիլքներ» ընտրանին: Արժանացել է «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային հանդեսի մրցանակին:
2006 թվականին արժանացել է Թեքեյան Մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակին` «Հունիսի հինգը եւ վեցը» գրքի համար։