CHOOSE YOUR LANGUAGE
  • Search Search
×
Melkon Hovhannisyan

Melkon Hovhannisyan

painter

About the Winner
  • About the Artist About the Winner

About the Winner

Մելքոն Հովհաննիսյանը ծնվել է Գանձակում։ Կրթություն է ստացել  Փ․ Թեերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա Երևանի գեղարվեստա-թաթերական ինստիտուտում։

1982 թ․ դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ Մասնակցել է մի շարք համամիութենական և հանրապետական ցուցահանդեսների։ Աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում Ռուսաստանում, Արաբական Էմիրություններում։ 

Նրա մասնագիտական բարձր հմտույունները դրսևորվել են և՛ գեղանկարչության, և՛ գրաֆիկայի, և՛ գոբելենագործության մեջ։

Նա բազմաթիվ ինքնատիպ հարթաքանդակներ է կերտել Հայաստանում և այլ երկրներում։ Ստեղծագործությունների ստվար մասը գտնվում է արտասահմանում՝ անհատ արվեստասերների հավաքածուներում։

Մելքոն Հովհաննիսյանը մասնակցել է մի շարք միջազգային սիմպոզիումների և արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի և շնորհակալագրերի։ Ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ։

2023 թ-ին «Կերպարվեստ» անվանակարգում Մելքոն Հովհաննիսյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Մոռացված մեղեդի» շարքի համար։

Materials