About the Winner
Ծնվել է Սիմֆերոպոլ քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1961-1962 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1966 թվականին «20-30-ական թվականների սովետահայ պատմվածքը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1982-1986 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Շոգ ամառ» (Երևան, 1968), «Խաղաղ զորանոցներ» (Մոսկվա, 1979), «Թխակարմիր ձի» (Երևան, 1984), «Վկան» (Մոսկվա, 1987) գրքերը։
Նրա պատմվածքները թարգմանվել են նաև վրացերեն, բելառուսերեն, լատիշերեն, բուլղարերեն, սլովակերեն, անգլերեն, գերմաներեն, Հնդկաստանի մի քանի լեզուներով[4]։ Պատմվածքների հիմքով նկարահանվել է «Վերջին կիրակին» գեղարվեստական կինոնկարը (1984)։ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվել են Նորայր Ադալյանի «Ներկաներ և բացականեր» (1985), «Սպանության վկաները» (1991), «Կինը և Տղամարդը» (1997) պիեսները, «Գարուն» ամսագիրը 1994 թվականի մարտյան համարում ընթերցողին ներկայացրեց գրողի «Սև և սպիտակ ստեղներ» դրաման[5]։ ԽՄԿԿ անդամ 1966 թվականից։
2023 թվականին «Գրականություն» անվանակարգում Նորայր Ադալյանն արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Էմբրիոն» գրքի համար։