08-12-2024 | 15:58
Mickey Mouse Funhouse-ը ցուցադրել մի դրվագ, որը ներկայացրել է հայկական ավանդական փառատոնին՝ Վարդավառին նվիրված դրվագ։ Բացի մշակույթը ներկայացնելուց, մուլտֆիլմում հնչում է նաև հայերենը, տեղեկացնում է Հայկական կինոընկերությունը։
Դրվագում Մինի Մաուսը սխալ հանդերձանք է կրում Վարդավառը նշելու համար: Մինիին, Միկին և նրանց ընկերներին ողջունում է Աստղիկ աստվածուհին, որը կրում է հայկական ավանդական Տարազ, երբ նա իջնում է իր կախարդական տաճարից և ջուր է շաղ տալիս նրանց վրա: Դրվագը տեղի է ունենում առասպելների և լեգենդի երկրում, որը կառուցված է հայկական ճարտարապետության օրինակով, մասնավորապես՝ Գառնիի և Կասկադի հիման վրա՝ ստեղծելով երկու վայրերի միաձուլում: Աստղիկի կերպարը հնչյունավորում է հայկական ծագում ունեցող Լիանա Բդեվին։
Դրվագը հագեցած է մշակութային հիշատակումներով. Միննին կրում է հայկական տարազ, ամբողջ դրվագում խոսում են հայերեն, աչք է զարնում հատվածը նաև թե ինչպես են Չիփն ու Դեյլը թան վաճառում և խորոված պատրաստում:
Տեսանյութը հասանելի է DisneyNow.com-ում և DisneyNOW հավելվածում, իսկ շուտով հասանելի կլինի Disney-ում: