CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ2945

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրություն

Բացվել է «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրություն

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում բացվեց ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարճյանի, Հուրի և Սալպի Իփեքճյանների և Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը։

Ցուցադրվեցին սփռոցներ, բարձերի ծածկոցներ, խաղալիքներ, պայուսակներ և դեկորատիվ-կիրառական այլ իրեր՝ շուրջ երկու հարյուր աշխատանք, որոնցում արտացոլված են հայկական ասեղնագործության նրբագեղ և յուրահատուկ կողմերը, դարերի պատմություն և նշանակություն ունեցող ասեղնակարերը։ Նրանց աշխատանքները վաղուց հայտնի են ասեղնագործ աշխատանքներ նախընտրողներին, իսկ որոշ աշխատանքներ էլ նվիրաբերվել են համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական և հոգևոր առաջնորդների։ 

Ասեղնագործության վարպետները ստեղծագործում են արդեն 35 տարուց ավելի։ Տարիներ առաջ Հայաստան են եկել Սիրիայի տարբեր հայաշատ քաղաքներից՝ իրենց հետ բերելով Մարաշի,  Ուրֆայի, Վանի, Սվազի, Այնթապի, Վասպուրականի և այլ շրջանների ասեղնագործության ավանդույթները։ Հայաստան տեղափոխվելուց հետո նրանք կատարելագործել են ասեղնագործության հմտությունները՝ իրենց ստեղծագործություններում ավանդականը համադրելով նորաձևի հետ, որ  նոր սերունդը ընդունի և փոխանցի այն սերնդեսերունդ։ Նրանք իրենց առջև խնդիր են դրել զարգացնել և տարածել ասեղնագործությունը՝ իբրև ժողովրդի պատմության և մշակույթի անբաժանելի մաս․ հաճախ են կազմակերպում վարպետաց դասեր՝ նպատակ ունենալով ճանաչելի դարձնել հայկականը, փոխանցել դարերից եկած հզոր մշակույթը, հատկապես՝ ասեղնագործության լավագույն ավանդույթները։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ասեղնագործության վարպետներին ցուցադրության բացման առթիվ և կարևորեց, որ նրանք կարողացել են պահպանել հայ ժողովրդի մշակույթի մի ճյուղը՝ չնայած ժողովրդի նախկին և ներկա ծանր ճակատագրի։

«Ասեղնագործությունը, որպես ազգային արվեստի դրսևորում, հանձին ձեզ՝ ունի և կունենա իր շարունակությունը»,-նշեց ՀԹՄՄ նախագահն ու կարևորեց նաև ասեղնագործության վարպետների մանկավարժական գործունեությունը տարբեր հաստատություններում։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն իր օրհնության խոսքում կարևորեց ասեղնագործության վարպետների գործն ու առաքելությունը՝ նշելով․ «Ձեր կերտածը մեր նախնիների հիշողության նորովի դրսևորումն է, այն հիշողության, որ փորձեցին ջնջել 1915 թ-ին և դրանից հետո։ Այդ հիշողությունը, ի դեմս ձեզ, որպես սերմնահատիկ, ծլարձակեց և ժողովրդին վերադարձրեց իր կորսված ասեղնակարը, ստեղծագործությունը․ առանց այս ասեղնակարերի և խորհուրդների, մեր ինքնության մի սյուն կփլվի»։

Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը փոխանցեց Վեհափառ Հայրապետի օրհնությունը և հավելեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փափագն է, որ պահպանվեն և սերնդեսերունդ փոխանցվեն դարերի հոլովույթում ժողովրդի կյանքում ձևավորված նման ազգաշեն ավանդույթները։ 

Ցուցադրության բացմանը ներկա էր Հայաստանում Սիրիայի Արաբական Հարապետության Արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ, արվեստաբաններ և արվեստասերներ։ 

Արվեստաբան, գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը նկատում է՝ սիրիահայերի վերադարձը հայրենիք նոր շունչ բերեց, նոր մթնոլորտ ձևավորեց․ «Եթե մինչ օրս սիրիահայերը զբաղվում են ասեղնագործությամբ, պարտական ենք Սիրիային, որտեղ արդիական գործարանների կողքին մեծ տեղ ուներ արհեստագործությունը, դրանում՝ մեր հայրենակիցները»,-հավելեց արվեստաբանը։

Կենսական ավիշը ժողովրդին հասցնելու գործում նա ևս կարևորեց մշակույթը սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը և հավաստիացրեց՝ այսօր առավել, քան երբևէ, Հայաստանին պետք է ամուր կապ իր արմատների հետ։ 

Ասեղնագործության վարպետները շնորհակալություն հայտնեցին ցուցադրությունը կազմակերպելու համար և վստահեցրին՝ շարունակելու են պահպանել ասեղնագործության այն ավանդույթները, որոնք երեսուն տարուց ավելի փայփայել և իրենց հետ բերել են հայրենիք։ 

Նշենք, որ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրություն «Թեքեյան» կենտրոնում բաց կլինի մինչև մարտի 9-ը։

  • Լրահոս
  • Close
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս
Բաքվում Ապօրինի Գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի Պաշտպանը Դիմել Է Մակ-Ի Մի Գերագույն Հանձնակատարին

18-01-2026 | 13:13

Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին
Երկրաշարժ՝ Ադրբեջանում

18-01-2026 | 13:11

Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Պայքարի Ծայրահեղ Միջոցի Դիմող Անձի Համար Կարևորագույն Հոգեբանական Խթաններ Են Թե՛ Հանրային Լայն Աջակցությունը, Թե՛ Հատկապես «Ընկերների» Լռությունը. Սամսոնյան

18-01-2026 | 13:08

Պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը. Սամսոնյան
Հունվարի 18-Ին Տեղի Կունենա Եմ Դեսպանների Արտակարգ Հանդիպում

18-01-2026 | 13:06

Հունվարի 18-ին տեղի կունենա ԵՄ դեսպանների արտակարգ հանդիպում
Փետրվարի 1-Ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մթ-Ն, Նիդերլանդները Եւ Ֆինլանդիան Կենթարկվեն 10% Մաքսատուրքի․ Թրամփ

18-01-2026 | 13:05

Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի․ Թրամփ
Ամն Նախագահը Հրահրել Է Ցուցարարներին Եւ Խոստացել Նրանց Ռազմակшն Աջակցություն. Զnհվել Են Հազարավոր Մարդիկ. Խամենեի

18-01-2026 | 13:03

ԱՄՆ նախագահը հրահրել է ցուցարարներին և խոստացել նրանց ռազմակшն աջակցություն. զnհվել են հազարավոր մարդիկ. Խամենեի
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը

Նմանատիպ լուրեր