16-01-2025 | 14:20
Օքսֆորդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են Երկրի մագնիսական դաշտի գոյության ամենահին անվիճելի հետքերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Geophysical Research Solid Earth ամսագրում:
Երկրաբանները վերլուծել են Գրենլանդիայի Իսուայի ձևավորումից երկաթաբեր ապարների հնագույն հաջորդականությունը: Պարզվել է, որ 3,7 միլիարդ տարի առաջ թվագրվող ժայռերը ձևավորվել են, երբ մագնիսական դաշտի ուժգնությունը հասել է առնվազն 15 միկրոտեսլայի՝ համեմատելի ժամանակակից մագնիսական դաշտի հետ (30 միկրոտեսլա):
Արդյունքները տալիս են Երկրի մագնիսական դաշտի ուժգնության ամենահին գնահատականը՝ հիմնված ամբողջ ժայռերի նմուշների վրա՝ ապահովելով ավելի ճշգրիտ և հուսալի տվյալներ, քան նախորդ ուսումնասիրությունները, որոնցում օգտագործվել են առանձին բյուրեղներ:
Թեև մագնիսական դաշտի ուժգնությունը, ըստ երևույթին, մնացել է համեմատաբար հաստատուն, հայտնի է, որ արևային քամին անցյալում շատ ավելի ուժեղ է եղել: Սա ենթադրում է, որ Երկրի մակերեսի պաշտպանությունը արևային քամուց ժամանակի ընթացքում ավելացել է, ինչը է թույլ տվել, որ կյանքը տեղափոխվի օվկիանոսներից դուրս՝ մայրցամաքներ։