08-10-2024 | 16:51
Ես չեմ բացառում, որ ադրբեջանցիները կհարձակվեն, ներողություն, իսկ ինչի՞ չհարձակվեն, կարծում եմ, որ իրենք դա բաց բան են արել… մենք, իհարկե, պատրաստ ենք, ու էնպես չի, որ ընդդիմադիրների էն տրամաբանությունից ենք ելնում, որ ամեն ինչ տալիս ենք:
Հայաստանի տարածքից որևիցե բան նույնիսկ սակարկման մեջ չենք դնում: Երկու տարի է՝ միջանցքի մասին է խոսք գնում, բա ինչո՞ւ դրա հետ կապված զիջման չգնացինք, որովհետև ակնհայտ է, որ դա մեր իրավասության գոտում է, բայց էն որ ինչ-որ տեղից պետք է քարտեզագրումը սկսվի, դա ակնհայտ է: Տավուշից սահմանազատումը սկսելը մեզ համար ընդունելի է. ԱԺ-ում ասել է Ալեն Սիմոնյանը։
Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է: Oգոստոսի 1-ն ուժի մեջ է. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հաստատելով, որ ռուս սահմանապահները դուսր են գալու «Զվարթնոց» օդանավակայանից։
«Փորձ է արվում միջպետական համաձայնագրից դուրս գալու տրամաբանություն ցուցադրել, բայց իրականում միջգերատեսչական համաձայնություն է եղել, որի նպատակն է եղել այդ տարածքում օգնել հայ խաղաղապահներին այդ բեռը թեթևացնել, այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»,- ասել է նա։