CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ134

Ե՞րբ հնարավոր կլինի խոսել քաղաքականության մասին

Ե՞րբ հնարավոր կլինի խոսել քաղաքականության մասին

Արդեն բազմիցս առիթ եմ ունեցել գրելու, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, որովհետեւ մեր պետությունում չկա իշխանությունների թեւերի բաժանում, ամեն ինչ կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում: 
Բայց կա ավելի նուրբ պահ, որը դարձյալ առնչվում է ընտրությունների հետ, որոնց «արդարության» մասին այդքան սիրում է խոսել ներկայիս իշխանությունը: Իբր ընտրությունները (եթե անգամ ընդունենք, որ դրանք արդար են) ժողովրդավարության «ապացույց» են: Բայց, երբ քաղաքական կյանքը մեռած է. երբ ոչ մի հարց լրջորեն չի քննարկվում, մարդկանց ժամանակ առ ժամանակ տեղամասեր կանչելը եւ հարցնելը, թե ով է ավելի լավը՝ Փաշինյանը, թե Քոչարյանը՝ դա ժողովրդավարություն չէ:
 Ես ունեմ ժողովրդավարության հատկանիշներից մեկի իմ (ոչ գիտական) ձեւակերպումը, այն է՝ դա մի մթնոլորտ է, երբ շարքային քաղաքացիները կարող են առանց իրար վիրավորելու, առանց իրարից խռովելու քննարկել քաղաքական հարցեր: Միայն այդ «խաղաղ կոնֆլիկտի» դեպքում հնարավոր է խոսել իրական ինքնակառավարման մասին: Հայաստանում, իմ կարծիքով, նման մթնոլորտ չկա: 
Հեռու չգնալու համար բերեմ իմ օրինակը: 
Ես unfriend կամ unfollow եմ անում (կախված տոքսիկության աստիճանից) չափից դուրս խանդավառ նիկոլականներին եւ քոչարյանականներին: Այսինքն՝ ոչ միայն չեմ բանավիճում, այլ չեմ ուզում կարդալ՝ նյարդերս խնայելու համար: Գործի բերումով լրատվամիջոցների նյութերը կարդում եմ, բայց ֆեյսբուքյան ստատուսները եւ մեկնաբանությունները՝ ոչ:
Այդ կարծիքները պտտվում են նույն առանցքի շուրջ. մի կողմից՝ «թուրք», «դավաճան», մյուս կողմից՝ «Ռուսաստանի գործակալ», «թալանչի»: Այդ դիսկուրսը քաղաքական քննարկումների, մեծ հաշվով՝ քաղաքական կյանքի բացակայության ցուցիչ է: 
Դա, իր հերթին, դարձյալ բերելու է։ «ընտրության», որի այս կամ այն ելքը որեւէ ձեւով իրավիճակը չի փոխելու: Բայց դրանից հետո հաղթող կողմը խոսելու է «ժողովրդավարության» մասին: Այսօրվա իրավիճակը շարունակվելու է մեկ ամիս, մեկ տարի, կամ 5 տարի, որից հետո մեզ՝ քաղաքացիներիս, նորից «հավաքագրելու են» ընտրությունների (պլեբիսցիտի), որտեղ մենք պետք է որոշենք՝ ընդունելի՞ է, թե՞ մերժելի Փաշինյանը կամ նրա նման որեւէ մեկը:
 …Նույնիսկ բարեկամների եւ համադասարանցիներիս հետ ես խուսափում եմ խոսել քաղաքականության մասին: Ինչո՞ւ փչացնեմ հարաբերություններս հարազատ մարդկանց հետ: Միեւնույն է՝ ոչ մեկին ոչ մի բանում չես կարող համոզել: 
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Դատարանի Որոշմամբ Apple-Ը Պետք Է Իռլանդիային 13 Միլիարդ Եվրո Վճարի Հարկային Խախտումների Համար

10-09-2024 | 17:55

Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
«13 Դասագիրք Չի Մտել Դպրոց» Արտահայտությունը Կապ Չունի Իրականության Հետ. Նախարարը Հերքեց Տարածվող Լուրերը

10-09-2024 | 16:40

«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ. Նախարարը հերքեց տարածվող լուրերը
Գարեգին 2-Րդը Հհ Իշխանության Ներկայացուցիչներին Հրավիրել Է Էջմիածնի Տաճարի Վերաօծմանը

10-09-2024 | 16:38

Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը
Spacex-Ը Polaris Dawn Առաքելությամբ Առաջին Անգամ Տիեզերք Է Ուղարկել Ոչ Պրոֆեսոնալ Տիեզերագնացների

10-09-2024 | 15:33

SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների
Կցանկանամ, Որ «Երևանյան Երկխոսություն» Համաժողովը Ցանի Երևանյան Համայնքի Սերմերը. Սամիր Սարան

10-09-2024 | 13:40

Կցանկանամ, որ «Երևանյան երկխոսություն» համաժողովը ցանի երևանյան համայնքի սերմերը. Սամիր Սարան
«Վահան Թեքեյան» Մրցանակաբաշխություն

10-09-2024 | 13:38

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխություն
Հայ-Ադրբեջանական Սահմանազատման Հանձնաժողովների Կանոնակարգն Ուղարկվել Է Հհ Սդ

10-09-2024 | 13:37

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ
Մահացել Է Կարեն Սվասյանը

10-09-2024 | 12:39

Մահացել է Կարեն Սվասյանը
Մայր Աթոռին Է Ընծայաբերվել Սուրբ Վլաս Եպիսկոպոս Սեբաստացու Մասունքը

10-09-2024 | 12:23

Մայր Աթոռին է ընծայաբերվել Սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու մասունքը
Իրանական Բալիստիկ Հրթիռների Փոխանցումը Ռուսաստանին Սպառնում Է Միջազգային Անվտանգությանը

10-09-2024 | 09:58

Իրանական բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին սպառնում է միջազգային անվտանգությանը
Իրանը Զանգեզուրի Միջանցքը Ռուսական Դավադրություն Է Որակել՝ Իրանի Սահմանը Փակելու Նպատակով

10-09-2024 | 09:56

Իրանը Զանգեզուրի միջանցքը ռուսական դավադրություն է որակել՝ Իրանի սահմանը փակելու նպատակով
Հայաստանում, Ըստ Ամենայնի, Ազգային-Պետական ​​Նախագծի Վերագործարկում Է Ընթանում. Մարկեդոնով

10-09-2024 | 09:54

Հայաստանում, ըստ ամենայնի, ազգային-պետական ​​նախագծի վերագործարկում է ընթանում. Մարկեդոնով
Ալիևը 2012 Թվականին Տարվա Կոռումպացված Պաշտոնյա Է Ճանաչվել. Occrp

10-09-2024 | 09:50

Ալիևը 2012 թվականին տարվա կոռումպացված պաշտոնյա է ճանաչվել. OCCRP
Օկուպացված Բերձորում Ադրբեջանցիները Մզկիթի Շինարարությունը Սկսել Էին Նախքան Եկեղեցու Ավերումը

10-09-2024 | 09:41

Օկուպացված Բերձորում ադրբեջանցիները մզկիթի շինարարությունը սկսել էին նախքան եկեղեցու ավերումը
Արամ Ա Վեհափառի Նախագահությամբ Քննարկվել Են Արցախահայության Իրավունքների Վերականգնմանն Առնչվող Հարցեր

10-09-2024 | 09:38

Արամ Ա Վեհափառի նախագահությամբ քննարկվել են արցախահայության իրավունքների վերականգնմանն առնչվող հարցեր

Նմանատիպ լուրեր

Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար

Միջազգային լուրեր

Calendar10-09-2024

«13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ. Նախարարը հերքեց տարածվող լուրերը

Լուրեր

Calendar10-09-2024

Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը

Լուրեր

Calendar10-09-2024

SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների

Միջազգային լուրեր

Calendar10-09-2024

Կցանկանամ, որ «Երևանյան երկխոսություն» համաժողովը ցանի երևանյան համայնքի սերմերը. Սամիր Սարան

Լուրեր

Calendar10-09-2024

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ՀՀ ՍԴ

Լուրեր

Calendar10-09-2024

Մահացել է Կարեն Սվասյանը

Լուրեր

Calendar10-09-2024