CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ249

«Երկընտրանք» ֆիլմը ցուցադրվեց առաջին անգամ

«Երկընտրանք» ֆիլմը ցուցադրվեց առաջին անգամ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում կայացավ Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» փաստավավերագրական ֆիլմի դիտումը։ 

Ֆիլմի ցուցադրությունը բացառիկ է․ այն Արցախյան առաջին պատերազմի մասին է և հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։ Հեղինակը ֆիլմն ավարտել է 2000 թվականին։ Այն էկրան չի բարձրացվել ռեժիսորի որոշմամբ, քանի որ նրա կարծիքով՝ հաղթանակի ոգևորությունից հետո ֆիլմում բարձրացված ազգային ինքնագիտակցության և պետականության կառուցման խնդիրները լուրջ չէին ընդունվի ո'չ իշխանության, ո'չ հասարակության կողմից։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը կարևորեց ֆիլմի ցուցադրումը, ինչը շատ կարևոր է ներկայի վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ գտնելու տեսանկյունից։  
«Այսօր եկել է «ճշմարտության պահը», և' եկել է այդ ժամանակը»․ թեև փաստավավերագրական ֆիլմը Արցախյան առաջին պատերազմի մասին է, սակայն դիտողներից յուրաքանչյուրը ֆիլմում փնտրում էր և գուցե գտավ 2020 թվականի 44-օրյա, առհասարակ՝ բոլոր պատերազմների պատճառներն ու դրանց հետևանքները։
Ի դեպ, ռեժիսոր Կարոն Գևրոգյանը Արցախի հերոսամարտին և ազգային խնդիրներին նվիրված բազմաթիվ ֆիլմեր ունի, որոնցից «Պատերազմ առանց մեկնաբանությունների»-ն 2004 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակի։ 

Ֆիլմում նախ ներկայացվում է հայի՝ որպես ազգի հավաքական կերպարի տարբեր տեսակները՝ խիզախ, անմիաբան, Սասունցի Դավիթ կամ Քաջ Նազար, ծայրահեղություն, որից կարելի է սպասել ամենալավ և ամենավատ արարքները։ 
«Ես հայ եմ և հայտարարում եմ՝ ես չեմ սիրում իմ ժողովրդի պատմությունը՝ կորուստների, պարտությունների ու զոհաբերությունների պատմությունը։ Ուզում եմ սկսել սկզբից, լինել ուրիշ, ազատվել սեփական պատմության և ճակատագրի գերությունից, ազատվել անուղղելի անցյալից․ նոր ճակատագրի համար հարկ է առնվազն նորից ծնվել»,-նշում է հեղինակն ու ներկայացնում պատերազմի դաշտից այն բոլոր վավերագրական կադրերը, որոնք նկարահանել է մինչև պատերազմի ավարտը։ 

Դիտողին թվում է, թե Արցախյան առաջին պատերազմի մասին պատմող ֆիլմը յուրատեսակ հիշեցում է հայի պատմական ճակատագրի մասին, ևս մեկ անգամ համոզում, որ երկար դարեր հայը կանգնած եղել է և կա ծանր երկընտրանքի առջև։
Հեղինակն այն կարծիքին է, որ բոլոր ժամանակներում ազգը հարմարվել է պարտադրված նվաճողների, ասպատակողների պայմաններին, և հենց այդ հարմարվողականությունն է ձևավորել ազգի դիմագիծը, բնավորությունն ու գիտակցությունը․ «Մենք ամեղ չենք եղել, սեփական բեռը բարդել ենք Աստծո ուսերին, սա մեր փոքրոգությունը չէ արդյո՞ք»,-նշում է հեղինակն ու խոստովանում՝ ազգը պարտավոր էր ավելի շրջահայաց լինել, իսկ թշնամիներից՝ ուժեղ։ Այստեղ է, որ դիտողը սկսում է համեմատել պատերազմներին նախընթաց դեպքերն ու իրողությունները։

Կարեն Գևորգյանը 8 գեղարվեստական, 60-ից ավելի փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Արցախյան պատերազմին միացել է 1992-ի վերջերին և մարտի դաշտում եղել մինչ ավարտը։ «Երկընտրանք»-ը ցուցադրության պատրաստ էր դեռ 1999-ին։ Հեղինակը նախ երկրի ղեկավարությանն է ցույց տվել, ապա արձագանքից հասկացել, որ «գերհաղթանակած» հոգեվիճակում ֆիլմը չի ընդունվի։ 

«Պարտությունից հետո հարևան երկրի գաղափարախոսությունը դարձավ վրեժը, իսկ մենք պառակտվեցինք ներսում։ Չկար գաղափարախոսություն, հասկացա, որ ֆիլմը պետք է պահել, և գալու էր դրա ցուցադրության իրական ժամանակը։ Չեմ զբաղվել ո'չ քաղաքականությամբ, ո'չ բիզնեսով, բայց դարձա «տարօրինակ մարդ» ու հեռացա երկրից»,-նշեց Կարեն Գևորգյանը։ 

Վերջինս 1999-ից մինչ օրս ապրում և կինոգործունեությունը շարունակում է Ռուսաստանում, սակայն հայրենիքում էլ հաճախ է լինում, քանի որ ինչպես «Երկընտրանք» ֆիլմում է նշում՝ իր ժողովրդի պատմությունը իր կենսագրությունն է ու ճակատագիրն է միաժամանակ։ 

  • Լրահոս
  • Close
Հայաստան Կժամանի Եահկ Գործող Նախագահը

12-05-2024 | 18:55

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Նարեկ Սիմոնյանը Հաղթեց Ադրբեջանի Ներկայացուցչին Եւ Դուրս Եկավ Եզրափակիչ

12-05-2024 | 18:43

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Պաշտպանության Ոլորտում Համագործակցության Շրջանակում Ամն Հրահանգիչների Խումբն Այցելել Է Հայաստան

12-05-2024 | 18:42

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան
Մեր Տնտեսությունը  «Ոսկու Տենդի» Մեջ Է

12-05-2024 | 16:09

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է
Անձրևները Դեռ Կշարունակվեն

12-05-2024 | 14:48

Անձրևները դեռ կշարունակվեն
Ուկրաինան Հարվածել Է Բելգորոդին

12-05-2024 | 14:25

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին
Հնագետները Հայտնաբերել Են Ալեքսանդր Մակեդոնացու Լոգասենյակը

12-05-2024 | 10:38

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը
Դուբայի Մոտ Հայտնաբերել Են 1600-Ամյա Բնակավայրերի Ավերակներ Եւ Արամեերեն Գիր Ունեցող Անոթներ

12-05-2024 | 10:17

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ
Եվրոպական Երկրների Ղեկավարները Մեծացնում Են Լարվածությունն Ուկրաինայի Շուրջ. Պեսկով

12-05-2024 | 07:56

Եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. Պեսկով
Դիմում Եմ Սփյուռքին. Համախմբվեք, Այս Շարժումը Դարձրեք Համազգային

11-05-2024 | 20:26

Դիմում եմ Սփյուռքին. համախմբվեք, այս շարժումը դարձրեք համազգային
Ադրբեջանցիները Հիմնահատակ Ոչնչացրել Են Բերձորի Սբ. Համբարձում Եկեղեցին

11-05-2024 | 17:39

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
«Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժումը Կոչ Է Արել Նիկոլյանին Դադարեցնել Արդեն 20 Օր Տևող Հացադուլը

11-05-2024 | 14:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը
Մենք Սատար Կը Հանդիսանանք Այդ Նպատակին Եւ Նեցուկ Պիտի Կանգնինք Անոր Իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան

11-05-2024 | 11:54

Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան
«Արամ Խաչատրյան» Հիմնադրամը Եւ Խաչատրյանի Միջազգային Փառատոնը Կներկայացվեն Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի Գագաթնաժողովին

11-05-2024 | 11:41

«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Ֆրանսիան Իսրայելին Կոչ Է Անում Դադարեցնել Ռաֆահում Գործողությունը

11-05-2024 | 11:35

Ֆրանսիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել Ռաֆահում գործողությունը

Նմանատիպ լուրեր

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Պաշտոնական լուրեր

Calendar12-05-2024

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

Լուրեր

Calendar12-05-2024

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Պաշտոնական լուրեր

Calendar12-05-2024

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է

Լուրեր

Calendar12-05-2024

Անձրևները դեռ կշարունակվեն

Լուրեր

Calendar12-05-2024

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին

Միջազգային լուրեր

Calendar12-05-2024

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը

Մշակութային լուրեր

Calendar12-05-2024

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ

Մշակութային լուրեր

Calendar12-05-2024