CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ553

Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն

Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն

Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի թանգարանի Հին Արևելքի բաժնում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել Ուրարտու պետության հնագույն քաղաք Էրեբունու անկյան հանդիսավոր բացումը, որին մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ականավոր հնագետ, արևելագետ, Էրմիտաժի նախկին տնօրեն Բորիս Պիոտրովսկու 115-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի Էրեբունի պատմաերկրագիտական թանգարան-արգելոցի երեք բացառիկ գտածոներ. այն այցելուների համար բաց կլինի շուրջ մեկ տարի:

Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ դեսպան Հարությունյանն իր խոսքում նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալու Հայաստանի հնագույն պատմությանը՝ որպես մարդկության զարգացման հիմքերից մեկի։ Նա ընդգծել է, որ Ուրարտու պետության բարձր քաղաքակրթությունը թողել է հարուստ ժառանգություն, որի շարունակությունը հայ ժողովրդի բացառիկ մշակույթն է։

«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հաշված րոպեների ընթացքում կարելի է խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը՝ կերտված արյամբ և մարդկային սխրանքներով։ Դա վերաբերում է նաև Հայաստանի հնագույն պատմության ճշմարտացիությանը, որն այսօր ուրիշները փորձ են կատարում էժանագին գործիքակազմով փոխել՝ ծառայեցնելով սեփական շահերին»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը:

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու գնահատմամբ՝ հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, որի վկայություններից են ներկայացված նմուշները, որոնք ժամանակին գտնվել են Երևանի Կարմիր բլուր հնավայրից:

«Մենք այսօր հայտարարում ենք Կարմիր բլուրում ռուս-հայկական հնագիտական արշավների վերածննդի մասին։ Այնտեղ ժամանակին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում գտնված իրերի մի մասը ցուցադրության է ներկայացված։ Այս իրադարձությունը մաս է Բորիս Պիոտրովսկու հիշատակի միջոցառումների»,- նշել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը։

Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Էրմիտաժի տնօրենին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում նշանակալի ավանդի համար և նրան շնորհել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալ։

Թանգարանային համագործակցության շրջանակներում առաջիկայում Երեւանում կբացվի Էրմիտաժի անկյուն։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ հնագիտական արշավներ կազմակերպելու մասին:

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանgիները Վնասել Եւ Պղծել Են Ծիծեռնավանքի Խորանը

08-02-2025 | 17:15

Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Usaid-Ն Ինտենսիվորեն Ֆինանսավորել Է Տարբեր Երկրներում, Այդ Թվում՝ Հայաստանում, Lgbt Համայնքին․ Թրամփի Ադմինիստրացիան Ծրագրեր Է Բացահայտել

08-02-2025 | 17:09

USAID-ն ինտենսիվորեն ֆինանսավորել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, LGBT համայնքին․ Թրամփի ադմինիստրացիան ծրագրեր է բացահայտել
Փաշինյանը Վաշինգտոնից Վերադարձել Է՝ Առանց Հասկանալու, Թե Ինչ Ակնկալել Նոր Վարչակազմից. Սուրեն Սարգսյան

08-02-2025 | 11:28

Փաշինյանը Վաշինգտոնից վերադարձել է՝ առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից. Սուրեն Սարգսյան
Թուրքիան Կզբաղվի Սիրիայի Բանակի Վերակառուցմամբ. Թուրքական Մամուլ

08-02-2025 | 11:21

Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ. թուրքական մամուլ
Ջալալ Հարությունյանը Դատապարտվեց Ազատազրկման՝ 5,5 Տարի Ժամկետով

07-02-2025 | 22:05

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով
Հայաստանի Եւ Ադրբեջանի Սահմանին Գերիների, Անհայտ Կորածների Հարցերով Պետական Հանձնաժողովների Հանդիպում Է Տեղի Ունեցել

07-02-2025 | 22:03

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գերիների, անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպում է տեղի ունեցել
Արամ Աառաջինը Թրամփին Կոչ Է Արել Միջոցներ Ձեռնարկել Ադրբեջանում Հայ Գրիներին Ապօրինաբար Պահելու Դեմ

07-02-2025 | 22:01

Արամ Աառաջինը Թրամփին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում հայ գրիներին ապօրինաբար պահելու դեմ
Ո՞Վ Եւ Ովքե՞Ր Են Օգտվում «Քաղաքավարության» Վնասներից

07-02-2025 | 15:39

Ո՞վ եւ ովքե՞ր են օգտվում «քաղաքավարության» վնասներից
Հայ Դատի Ամերիկայի Հանձնախումբն Ադրբեջանին Միջազգային Պատասխանատվության Ենթարկելու Կոչ Է Արել

07-02-2025 | 15:38

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու կոչ է արել
Պարզվել Է, Թարգմանիչը Սխալ Է Թարգմանում Ռուբեն Վարդանյանի Գործի 100-Ավոր Հատորները. Նրան Բացարկ Է Հայտարարվել

07-02-2025 | 12:13

Պարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել
Թե Նիկոլը Որտեղ Է Բռնացրել Ամն Փոխնախագահին Ու Սեփական Հեռախոսով, Այն Էլ՝ Ուղղահայաց Դիրքով Սելֆի Արել Հետը, Աստված Է Իմանում. Ռոբերտ Մարկարյան

07-02-2025 | 11:59

Թե Նիկոլը որտեղ է բռնացրել ԱՄՆ փոխնախագահին ու սեփական հեռախոսով, այն էլ՝ ուղղահայաց դիրքով սելֆի արել հետը, Աստված է իմանում. Ռոբերտ Մարկարյան
Իրանում Հհ Դեսպան Հակոբյանը Կարճ Առանձնազրույց Է Ունեցել Իրանի Նախագահի Հետ

07-02-2025 | 11:58

Իրանում ՀՀ դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Զախարովան Մեկնաբանել Է Ադրբեջանի Տարածքային Հավակնությունները Հայկական Սյունիքի Նկատմամբ

06-02-2025 | 21:32

Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի տարածքային հավակնությունները հայկական Սյունիքի նկատմամբ
Մոսկվան Ավելի Կսերտացնի Իրանի Հետ Համագործակցությունը

06-02-2025 | 21:26

Մոսկվան ավելի կսերտացնի Իրանի հետ համագործակցությունը
Դժվար Է Ասել, Թե Ինչ Նկատի Ուներ Փաշինյանը՝ Ասելով՝ Պարտությունը Թույլ Տվեց Հայաստանին Ինքնիշխան Դառնալ. Զախարովա

06-02-2025 | 21:20

Դժվար է ասել, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ ասելով՝ պարտությունը թույլ տվեց Հայաստանին ինքնիշխան դառնալ. Զախարովա

Նմանատիպ լուրեր