09-09-2024 | 11:20
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է, որ Մոսկվայի պատասխանը ռուսական ակտիվների բռնագրավման վերաբերյալ ամերիկյան օրենքին կլինի ասիմետրիկ, բայց ցավոտ։
Նա նաև առաջարկել է Ռուսաստանի օրենսդրություն մտցնել ոչ բարեկամ երկրներից օտարերկրյա անձանց ակտիվների առգրավման հնարավորությունը։
«Պատասխանը կարող է լինել միայն ասիմետրիկ, ի դեպ, փաստ չէ, որ դա ավելի քիչ ցավոտ կլինի», – գրել է Մեդվեդևը Telegram-ի ալիքում:
Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող լիովին սիմետրիկ պատասխան տալ թանկարժեք իրերի գողության վերաբերյալ ԱՄՆ-ի այս կոպիտ վերաբերմունքին։
Խոսելով հնարավոր ասիմետրիկ պատասխանի մասին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարզաբանել է, որ «խոսքը, օրինակ, դատարանի որոշմամբ Ռուսաստանի իրավասության տակ գտնվող մասնավոր անձանց գույքի (փող, անշարժ և շարժական) բռնագանձման մասին է։