CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ145

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել

ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել

Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: 

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

– Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

– Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել: 

Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին, թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է  Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Խոսքը, հիշեցնենք, հետևյալ երեք սկզբունքների մասին է.

ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո:

գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից:

Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը։

– Ադրբեջանական կողմն իր դժգոհությունն է կրկին արտահայտել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։

– Կարևոր է գնահատել, թե ինչ անվտանգային իրավիճակի պայմաններում է իրականացվել ԵՄ առաքելության տեղակայումը։ Այն հետևել է 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակմանն ու ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիային։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը տարածաշրջանում ուժի կիրառման նկրտումները զսպելու և Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ամրապնդման համատեքստում։ Ողջունում ենք նաև առաքելության թվակազմի մեծացման վերաբերյալ ԵՄ կողմից ամիսներ առաջ կայացված որոշումը։ Տեղին է նաև հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանն Ադրբեջանն ինքը ողջունել է ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում ԵՄ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու ԵՄ խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի կողմից արված առաջարկը: Ավելի ուշ, ցավոք, Ադրբեջանը հրաժարվել է այդ դիրքորոշումից:

– Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպումից։

– Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են։

  • Լրահոս
  • Close
Մեկնարկում Է Թատերահամերգային Կազմակերպությունների Թատերաշրջանի Բացումը

09-09-2024 | 11:20

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը
Կկայանա Համերգ՝ Նվիրված Հհ Ժողովրդական Արտիստ Գեղունի Չթչյանի Հոբելյանին

09-09-2024 | 09:56

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին
Սատուրնը Հայտնվում Է Արևի Հետ Առճակատման Կետում Եւ Ավելի Պայծառ Ու Մեծ Տեսք Է Ունենում

09-09-2024 | 09:34

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում
Առաջին Անգամ Հայերեն Են Թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի Եւ Ուաժդի Մուաուադի Պիեսները

09-09-2024 | 09:27

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները
Մահացել Է Ալեքսանդր Մասլյակովը

09-09-2024 | 09:22

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
«Զանգեզուրի Միջանցքի» Ռազմական Ճանապարհով Բացումը Բացառվում Է. Բաքվում Իրանի Նախկին Դեսպան

08-09-2024 | 15:45

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան
Իրանի Նախագահը Ցանկանում Է Տեղափոխել Մայրաքաղաքը

08-09-2024 | 11:29

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը
Ի՞Նչ Կարելի Է Հակադրել Ալգորիթմին

07-09-2024 | 18:30

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին
Բnղnքի Ակցիաներ՝ Ֆրանսիայում. Նոր Վարչապետի Նշանակումը Դժգոհության Ալիք Է Բարձրացրել

07-09-2024 | 17:52

Բnղnքի ակցիաներ՝ Ֆրանսիայում. նոր վարչապետի նշանակումը դժգոհության ալիք է բարձրացրել
Մահացել Է Էդվարդ Բալասանյանը

07-09-2024 | 17:44

Մահացել է Էդվարդ Բալասանյանը
Հայաստանը Հետ Է Կանչել Պուտինի «Ձերբակալման» Մասին Ստորագրությունը

07-09-2024 | 15:05

Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը
Մարգարիտա Սիմոնյանը Դատի Կտա Bbc-Ին

07-09-2024 | 13:42

Մարգարիտա Սիմոնյանը դատի կտա BBC-ին
Հայ Առաքելական Եկեղեցին Այսօր Նշում Է Նիկիայի Սուրբ Ժողովի 318 Հայրապետների Հիշատակության Օրը

07-09-2024 | 10:56

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը
Իրանը Ռդ-Ին Զգուշացնում Է «Զանգեզուրի Միջանցքի» Հարցում Ադրբեջանի Կողքին Չկանգնել. Ինչ Է Դա Նշանակում. The Guardian

07-09-2024 | 10:54

Իրանը ՌԴ-ին զգուշացնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի կողքին չկանգնել. ինչ է դա նշանակում. The Guardian
Թուրքիայի Ընդդիմադիր Կուսակցությունը Հիշատակել Է Հայերի Նկատմամբ Կատարված Վայրագությունները

07-09-2024 | 08:27

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունը հիշատակել է հայերի նկատմամբ կատարված վայրագությունները

Նմանատիպ լուրեր

Մեկնարկում է թատերահամերգային կազմակերպությունների թատերաշրջանի բացումը

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանի հոբելյանին

Մշակութային լուրեր

Calendar09-09-2024

Սատուրնը հայտնվում է արևի հետ առճակատման կետում և ավելի պայծառ ու մեծ տեսք է ունենում

Լուրեր

Calendar09-09-2024

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները

Լուրեր

Calendar09-09-2024

Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

Լուրեր

Calendar09-09-2024

«Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է. Բաքվում Իրանի նախկին դեսպան

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-09-2024

Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը

Միջազգային լուրեր

Calendar08-09-2024

Ի՞նչ կարելի է հակադրել ալգորիթմին

Լուրեր

Calendar07-09-2024