
01-06-2023 | 20:37
Մարտի 7-ին՝ ժամը 16։00-ին, Թեքեյան կենտրոնում (հասցե՝ Երևան, Խանջյան 50) կկայանա ասեղնագործության վարպետներ Ծովակ Գանթարջյանի, Հուրի և Սալբի Իփեքճյանների, Աիդա Սանթուրյանի՝ «Արմատներ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված կանանց տոներին։ Ցուցադրության կներկայացվի 100-ից ավելի ասեղնագործ աշխատանք:
Ցուցադրության նախօրեին վարպետները հյուրընկալվեցին Հ1-ի «Առավոտ լուսո» հաղորդմանը։
Ասեղնագործության վարպետները, որոնք ստեղծագործում են արդեն 35 տարուց ավելի, տարիներ առաջ Հայաստան են եկել Սիրիայի տարբեր հայաշատ քաղաքներից՝ իրենց հետ բերելով Մարաշի, Ուրֆայի, Վանի, Սվազի և այլ շրջանների ասեղնագործության ավանդույթները։
Ցուցադրությունը բաց է մինչև մարտի 9-ը։
Սիրով հրավիրում ենք մասնակցելու