CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ163

«Ներկայիս կարևորագույն խնդիրը պատմության դասերի յուրացումն է»

«Ներկայիս կարևորագույն խնդիրը պատմության դասերի յուրացումն է»

Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ զրուցել ենք Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վիճակի, Վրաստանում, մասնավորապես՝ Ջավախքում հայության ներկայիս վիճակի և առաջիկայում պատմագիտության զարգացման խնդիրների մասին
Հայաստանի և Արցախի ներկայով ու ապագայով մտահոգ յուրաքանչյուր հայ ինքն իրեն ամեն օր հարցնու՞մ է՝ ի՞նչ վիճակում ենք և ինչպիսի՞ ապագա կանխատեսել։ Հարցերի վերաբերյալ մեկնաբանությունները խիստ տարբեր են, կախված նրանից, թե կարծիքն արտահայտողը ռուսամե՞տ է, արևմտամե՞տ, թե՞ սոցիալական ցանցերի նյութերով գիտելիքները բավարարող մարդ։ 
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն այն կարծիքին է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո խնդրի շուրջ ստեղծված ամենաանպաստ ժամանակն ենք ապրում, քանի որ կորցրել ենք ոչ միայն անվտանգության գոտին, ազատագրված տարածքները, այլև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքները՝ Շուշին, Հադրութը, հատվածներ Մարտակերտի և Մարտունու շրջաններից։

«Ցավալիորեն պետք է ասեմ, որ արցախյան պետականությունը, որ  30 տարվա կյանք ունի, վերջին պատերազմից հետո կորցրեց սուբեկտայնությունը։  Առավել ցավալի է, որ այդ պետականության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը ևս լրջագույն հարվածներ կրեց՝ կորցնելով իր միջազգային սուբեկտայնությունը։ Մեր տարածաշրջանում եղանակ ստեղծող ռազմաքաղաքական ուժը դարձավ Ռուսաստանը»,-մեզ հետ զրույցում նշեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ու նկատեց՝ թեև Հայաստանը շարունակում է մնալ Արցախի թիվ մեկ երաշխավորը, սակայն իրականությունն այլ է՝ առաջին պլանում ռուս խաղաղապահներն են․ առանց նրանց արցախահայությանը ցեղասպանություն կարող է սպառնալ։ 
Պատմաբանը ներկա իրավիճակը գնահատում է բարդ, բայց ոչ անհուսալի, քանի որ ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում հաստատելու տեսանկյունից՝ ՌԴ-ում կարծես հասկանում են՝ իրենց ներկայությունը Արցախում պարտադիր է։ Հակառակ պարագայում, եթե նրանք վարեն Արցախը «դատարկելու» քաղաքականություն, ապա ռուս խաղաղապահներն այլևս անելիք չեն ունենա տարածաշրջանում։

«Արցախում Հայաստանից և Ռուսաստանից խրախուսվող մեծածավալ շինարարությունը պամանավորված է նրանով, որ բռնազավթված տարածքներից դուրս եկած բնակչությունը տեղափոխվի Արցախի այլ շրջաններ։ Արցախցիներըի ամրապնդվելով՝ ռուսական կողմը իր ներկայության համար կունենա հիմնավորում»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ցավով արձանագրում՝ արցախահայությունը պատերազմից հետո համոզվեց, որ Հայաստանը չկարողացավ Արցախի անվտանգության իրական երաշխավորը լինել և գոնե այս փուլում պետք չէ մեղադրել արցախահայությանը՝ չափից ավելի ռուսամետության կամ ռուսասիրության համար․ այս պահին կարևորը Արցախն ամեն գնով հայկական պահելն է։
Պատմաբանն այն կարծիքին է, որ արցախյան վերջին պատերազմում Ռուսաստանն իր պահվածքով թույլ տվեց ռազմաքաղաքական լրջագույն սխալներ․ պահպանելով չեզոքություն, իսկ մեր հայացքով՝ երբեմն ադրբեջանամետ կամ թուրքամետ պահվածք ու մոտեցումներ, ստեղծվում էր տպավորություն, որ Ռուսաստանի «մատը խառն էր» պատերազմին․
«Ռուսաստանում սկսում են հասկանալ, որ իրենց երկրի և Էրդողանի հետ երկարամյա սիրախաղը կարծես թե մոտենում է ավարտին։ Եթե ռուսական կողմը, որպես ռազմավարական դաշնակից, իրապես գտնվեր իր բարձրության վրա և հնարավոր նպաստը բերեր այդ պատերազմի արդյունքում մեր հաղթանակին, այսօր չէր լինի Ռուսատանի հետ տարածքային խնդիրներ ունեցող երկրների ակտիվությունը, որոնք հիմա արդեն խնդրի լուծումը տեսնում են ռազմական ճանապարհով»,-վստահեցնում է Աշոտ Մելքոնյանն ու հավելում՝ եթե վերջին պատերազմում Ռուսաստանը մեր միջոցով սաստեր Ադրբեջանին, Ուկրաինայում ազգայնական ուժերը  այդքան վստահ չէին լինի, որ հնարավոր պատերազմում իրենք կարող են Ռուսաստանի հաղթել։ 
Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ պատմաբանը նեկայացնում է իրողությունը՝ Արցախում պարտվեց նաև ռուսական զորքը, քանի որ մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք․ պարտվեցինք մենք, պարտվեց նաև մեր դաշնակիցը, ով պատերազմին մասնակցում էր միջնորդավորված ձևով։  

«Վիճակը ծանր է, բայց ոչ անհուսալի։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ Ռուսաստանն անի ամեն ինչ Հայաստանի սուբեկտայնությունն ուժեղացնելու իմաստով։ Դրա եզրերն էլ որոշ չափով նկատելի են, հատկապես, երբ ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեր երկրում հայտարարեց, որ Զանգեզուրյան միջանցք ասվածը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, ուստի խոսքը վերաբերում է միայն հաղորդակցության ճանապարհները ապաշրջափակելուն․ տվյալ ճանապարհի նկատմամբ պահպանվելու է տվյալ երկրի սուվերեն իրավունքը։ Մի բան, որ ադրբեջանցիներն այլ ձևով էին ներկայացնում՝ նույն հարթության վրա դնելով Լաչինի միջանցքն ու Զանգեզուրյան միջանցքը»,-հավելեց Աշոտ Մելքոնյանը։
Վերջինս ծնունդով Ջավախքից է և մշտապես հետևում է ջավախահայության մասնակցությանը Հայաստանում կատարվող իրադարձություններին։ Թեև ադրբեջանցիների ակտիվ մասնակցությամբ մշտապես կեղծ լուրեր են պտտվել, որ Ջավախքի հայությունը սեպարատիզմ է դրսևորում՝ փորձելով սրել հայ-վրացական հարաբերությունները, սակայն նրանք մշտապես հասկացել են երկու երկրների բարեկամության երկուստեք կարևորությունը։ 
«Ամենավճռական պահին անգամ ջավախահայությունը խորապես գիտակցել է, որ որևէ հակավրացական գործողություն կարող է բերել երկու երկրների հարաբերությունների անդառնալի հետևանքների։ Նրանք որևէ քայլ չեն կատարել վրացական պետության դեմ՝ մնալով այդ երկրի հավատարիմ քաղաքացի։ Սա խոսում այն մասին, որ այդ տարածաշրջանում սեպարատիզմ գոյություն չունի»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ափսոսանքով նկատում, որ ինչպես Վրաստանից, այնպես էլ Ջավախքից արտագաղթը շարունակվում է։ 
Ջավախքցիների համար Հայաստանն այսօր էլ իրենց հարնեինքն է։ Նրանք ապրում են երկրի խնդիրներով, մտահոգ են ներկա իրողություններով, որի վառ ապացույցը Արցախյան երեք պատերազմներում ջավախահայության ունեցած ակտիվ մասնակցությունը։ 
Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը ցավով է նկատում, որ բոլոր իշխանություններն էլ գիտության նկատմամբ որոշակի վերապահում են ունեցել՝  մեր գործառույթը կատարո՞ւմ ենք, թե՞ ոչ ։ 

«Եթե իշխանությունները խորապես ընկալեին գիտության, հատկապես՝ հայագիտության տեղն ու դերը, մեր վիճակն այսպիսին չէր կարող լինել»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ցավով արձանագրում՝ խորհրդային տարիներին Պատմոթյան ինստիտուտն ուներ 150, իսկ հիմա շուրջ 80 աշխատակից։ Լուրջ կորուստ է, երբ երիտասարդն այլևս չի ուզում զբաղվել գիտությամբ, հատկապես, որ հայ պատմաբանները դժվարին պայմաններում եղած պատմագիտական դպրոցները պահպանել և նոր ժամանակներում նորովի ներկայացնել հայոց պատմությունը։ 
Այդ առումով իր ծանրակշիռ տեղն ունի Ինստիտուտի՝ «Հայոց պատմություն» ութհատորյակի հրատարակումը, որոնք ընդգրկում են հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Նրա խոսքով՝ դա 7000-ամյա հայոց պատմության նորովի և անաչառ շարադրանքն է՝ առանց կուսակցական մոտեցումների և պատեհապաշտության։

«Կարևորագույն խնդիրն է պատմության դասերի յուրացումը։ Ուզենք, թե չուզենք՝ պատմագիտությունը քաղաքական գիտություն է։ Առավել ևս մեզ՝ ահռելի մեծ հայրենիք ունեցած, այդ հայրենիքը կորցրած, հայրենազրկված ժողովրդի համար պատմության քաղաքական, տնտեսական, մշակութայի արեալը ներկայացնելու գործում պատմաբաններն առաքելություն ունեն։ Պետք է շարունակենք առաջ մղել հայոց պատմության հանգուցային խնդիրները, որը  Ադրբեջանի համար դարձել է պետական քաղաքականություն»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու վստահեցնում՝ միջազգային պատմագիտական շրջանակներում հայ և ադրբեջանցի պատմաբանների դերն ու կշիռը բոլորը շատ լավ գիտեն։ Նրա կարծիքով՝ արդբեջանցիների կեղծիքով շարադրված պատմությանը հավատում են միայն պատմությունից հեռու կանգնածները։ Պատահական չէ, որ իրենց «ես»-ը նրանք փորձեցին հաստատել ոչ թե գաղափարական պայքարում, այլ զենքի ուժով՝ հազարումի ուժերի օժանդակությամբ։ 

Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում և Մանկավարժական համալսարանում։ Ապագա պատմաբաններին նա սովորեցնում է կարևորը՝ դասեր քաղել պատմությունից, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Պատմաբանների տարբեր սերունդներ ևս մեկ անգամ համոզվեցին դրանում։ 1920 թվականի սեպտեմբերի 24-ի հայ-թուրքական և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների միջև զուգահեռները շատ են, անելիքները՝ նույնպես, ուրեմն՝ հետևություններ անելու, դասեր առնելու իսկական ժամանակն է։ 

  • Լրահոս
  • Close
Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի Թեմի Առաջնորդին

13-05-2024 | 09:17

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին
Թուրքիայում Կցուցադրվի Պոլսահայ Լուսանկարիչ Արա Գյուլերի «Գումգափուի Ձկնորսները» Ֆոտոշարքը

13-05-2024 | 07:53

Թուրքիայում կցուցադրվի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը
Վրաստանում Սկսել Են Վերականգնել Վահան Տերյանի Տուն-Թանգարանը

13-05-2024 | 07:51

Վրաստանում սկսել են վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը
Հայաստան Կժամանի Եահկ Գործող Նախագահը

12-05-2024 | 18:55

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Նարեկ Սիմոնյանը Հաղթեց Ադրբեջանի Ներկայացուցչին Եւ Դուրս Եկավ Եզրափակիչ

12-05-2024 | 18:43

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Պաշտպանության Ոլորտում Համագործակցության Շրջանակում Ամն Հրահանգիչների Խումբն Այցելել Է Հայաստան

12-05-2024 | 18:42

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան
Մեր Տնտեսությունը  «Ոսկու Տենդի» Մեջ Է

12-05-2024 | 16:09

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է
Անձրևները Դեռ Կշարունակվեն

12-05-2024 | 14:48

Անձրևները դեռ կշարունակվեն
Ուկրաինան Հարվածել Է Բելգորոդին

12-05-2024 | 14:25

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին
Հնագետները Հայտնաբերել Են Ալեքսանդր Մակեդոնացու Լոգասենյակը

12-05-2024 | 10:38

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը
Դուբայի Մոտ Հայտնաբերել Են 1600-Ամյա Բնակավայրերի Ավերակներ Եւ Արամեերեն Գիր Ունեցող Անոթներ

12-05-2024 | 10:17

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ
Եվրոպական Երկրների Ղեկավարները Մեծացնում Են Լարվածությունն Ուկրաինայի Շուրջ. Պեսկով

12-05-2024 | 07:56

Եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. Պեսկով
Դիմում Եմ Սփյուռքին. Համախմբվեք, Այս Շարժումը Դարձրեք Համազգային

11-05-2024 | 20:26

Դիմում եմ Սփյուռքին. համախմբվեք, այս շարժումը դարձրեք համազգային
Ադրբեջանցիները Հիմնահատակ Ոչնչացրել Են Բերձորի Սբ. Համբարձում Եկեղեցին

11-05-2024 | 17:39

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
«Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժումը Կոչ Է Արել Նիկոլյանին Դադարեցնել Արդեն 20 Օր Տևող Հացադուլը

11-05-2024 | 14:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը

Նմանատիպ լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կաթոլիկ Եկեղեցու Ինսբրուքի թեմի առաջնորդին

Լուրեր

Calendar13-05-2024

Թուրքիայում կցուցադրվի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը

Մշակութային լուրեր

Calendar13-05-2024

Վրաստանում սկսել են վերականգնել Վահան Տերյանի տուն-թանգարանը

Մշակութային լուրեր

Calendar13-05-2024

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Պաշտոնական լուրեր

Calendar12-05-2024

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

Լուրեր

Calendar12-05-2024

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Պաշտոնական լուրեր

Calendar12-05-2024

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է

Լուրեր

Calendar12-05-2024

Անձրևները դեռ կշարունակվեն

Լուրեր

Calendar12-05-2024