
25-03-2025 | 13:35
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի մասնակցությամբ։
«Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր փոխգործակցության մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել տարաձայնությունները հաղթահարելու և ամուր և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար», - ասել է Միլլերը ճեպազրույցի ժամանակ: