CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ60

Սկսաւ Միացեալ Նահանգներու եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան՝բռնագաղթած արցախցիներու անհատական թափանցիկ օգնութեան ծրագիրը

Սկսաւ Միացեալ Նահանգներու եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութեան՝բռնագաղթած արցախցիներու անհատական թափանցիկ օգնութեան ծրագիրը

Մինչ գնահատանքով կը ստանանք բոլոր նուիրատուութիւնները՝ մեր պատմութեան մեծագոյն աղէտներէն մէկուն օգնութեան ի նպաստ մեր կոչին

Յանուն մեր աղէտեալներուն, մեծագոյն գնահատանքով կ’ուզենք նշել գանատահայ երկու ազգայիններու

իշխանական բացառիկ նուիրատուութիւնները՝

Ճօն Գոստանեան $ 20 000

Փօլ Ահմարանեան $ 5000

Միացեալ Նահանգներու եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական Վարչութիւնը  տասնամեակներ շարունակ Հայաստանին եւ Արցախին օժանդակելու մեծ փորձ ունի, շուրջ 30 տարի բազմաթիւ ծրագրեր իրականացուցած է ու կը շարունակէ իրականացնել մինչ օրս:

2023 թուականի Սեպտեմբերի 19-20-ը Արցախը ապրեցաւ ողբերգական օրեր:

Արցախահայութիւնը, Ատրպէյճանի կողմէ 9 ամիս շարունակ շրջափակման մէջ ըլլալով, տոկաց, դիմացաւ, զրկանքներով  յաղթահարեց սովն ու ցուրտը, ունենալով նպատակ, որ երեք հազարամեակ իր պապենական հողի վրայ ապրելով՝ իրաւունք ձեռք բերած է մնալու եւ ապրելու իր հայրենիքի մէջ:

Ատրպէյճանը, նախ շրջափակման ենթարկելով, սովի մատնեց  ժողովրդին, այնուհետեւ լայնածաւալ անսպասելի եւ ուժգին յարձակում սկսաւ  Արցախի վրայ՝ ռմբակոծելով բնակավայրեր, դպրոցներ, հիւանդանոցներ:

24 ժամուայ ընթացքին Արցախը պատմութեան մէջ առաջին անգամ 100 տոկոսով դատարկուեցաւ իր դարաւոր հայ բնակութենէն: Արցախցիներուն ստիպեցին բռնագաղթել իրենց Հայրենիքէն։

Նոյն օրը լուր տարածուեցաւ մէկ այլ սարսափելի արհաւիրքի մասին. Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հատուածին մէջ՝ վառելիքի պահեստին մէջ, պայթիւն տեղի ունեցաւ, որուն յաջորդեց սոսկալի հրդեհը։ Արցախցիները՝ մեծ մասամբ տղամարդիկ, եկած էին պէնզին տանելու, որպէսզի կարողանան ժամանակին հեռանալ Արցախէն։ Պայթիւնի ու հրդեհի հետեւանքով 200-է աւելի մարդ զոհուեցաւ, կան հարիւրաւոր անհետ կորածներ։ Պայթունի վայրէն տարհանուած է 140 այրուած մասունք։

Պայթունի յաջորդող երկու օրերու ընթացքին տուժածներուն կարելի եղաւ Հայաստանի հիւանդանոցներ հասցնել:  

ԹՄՄ-ը որոշեց նախ օգնութիւն տրամադրել Երեւանի Այրուածքաբանութեան Կեդրոնի մէջ բուժուող արցախցիներուն:

Որոշ մանրամասնութիւններ կը պատմէ Միացեալ Նահանգներու եւ Գանատայի ԹՄՄ վարչութեան հայաստանեան գրասենեակի տնօրէն՝ Գայանէ Մուրադեանը. «Ես չորս օր շարունակ գնում էի հիւանդանոց եւ ընդունարանում հանդիպում, խօսում հիւանդապահ մայրերի, քոյրերի, կանանց, պապիկների  կամ ողջ մնացած տատիկների հետ …  իրենցից վերցնում էի անհրաժեշտ  տեղեկութիւնները, որպէս նուիրատուութիւն՝ դրամատնային հաշուին փոխանցուած գումարները ընտանիքներին տրամադրելու համար: Փոխանցումները կատարուել են 2023 թուականի Հոկտեմբերի 9-ին:

Յատկացուած օգնութիւնը Միացեալ Նահանգներու եւ Գանատայի ԹՄՄ հայաստանեան ներկայացուցչութեան  դրամատան հաշուէհամարից փոխանցուել է շահառուի դրամատնային հաշուին:

Ծանր այրուածքներ ստացածներէն մի քանիսը  բժիշկի երաշխաւորմամբ  տեղափոխուեցին Ֆրանսիա, Գերմանիա, եւրոպական այլ երկրներ՝ բուժումը շարունակելու։ Ցաւօք, նրանք, որոնց մարմնի 60 տոկոսից աւելին այրուել էր, մահացան։

Գաբրիէլեան Նարեկին (27 տարեկան) խնամում էր քոյրը՝ Էգնարան, նա ամէն առաւօտ եղբօր համար սնունդ էր բերում, ողջ օրը նստում էր կողքին, կերակրում ու հոգ տանում:

Սաղաթէլեան Լեւոնի (25 տարեկան)  եւ եղբօր՝ Վրէժի (24 տարեկան)  ձեռքերն ու դէմքն էին այրուել։ Մայրը՝ Կարախանեան Մարինէն,  մէկ Լեւոնի մօտ էր վազում՝ Այրուածքաբանական, նրան կերակրելու,  մէկ էլ՝ մաշկաբանական հիւանդանոց՝ խնամելու Վրէժին:

Առուստամեան Մհերինին (55 տարեկան)   խնամում էր մասնագիտութեամբ բժիշկ որդին՝ Գուրգէնը, նա դասի չէր գնում, սպիտակ խալաթը հագած գալիս-կանգնում էր բժիշկների կողքին եւ օգնում վիրակապել հիւանդներին։

Մարտիրոսեան Մհերին (27 տարեկան)  խնամում էր քոյրը՝ Մարինէն, Խաչատրեան Եգորին (30 տարեկան)  խնամում էր կինը ՝ Սնեժաննան։ Ամուսինը շատ ծանր վիճակում էր, խնդրում էր ինձ միջնորդել արտասահման տեղափոխել եւ բուժումն այնտեղ շարունակել։

Բոլորի հետ հարազատական կապ էի զգում եւ այդ օրերին ապրում էի նրանց հոգսերով։ Անընդհատ հարցնում էի՝ ինչպէս է անցել վիրահատութիւնը, գիշերն ինչպէս է անց կացրել…

Հզօր ու հպարտ արցախցին տոկունութիւն ու լաւատեսութիւն էր ներշնչում՝ փառք տալով Աստծուն, որ իր հայրը, որդին, եղբայրը գոնէ ողջ է մնացել։ Թէկուզ այրուածքներով, որ յետոյ խոր սպի է դառնալու, բայց գոնէ ողջ է։ Խնամողներից շատերը երեխաներին հետներն էին բերում եւ մի քանի ժամ մնում էին նստած աթոռներին՝ բժիշկներից մի լաւ լուր ստանալու յոյսով …»

Արցախահայերու օգնութեան ծրագրերը կը շարունակուին առանց դադարի:

Եթէ կը ցանկանաք օգնել մեր հայրենակիցներուն, հաճեցէք  ԱՄՆ –ու մէջ նուիրատուութիւնները ուղարկել հետեւեալ հասցէով՝ Tekeyan Cultural Association Artsakh Aid, 755 Mount Auburn Street, Watwrown MA 02472,

իսկ Գանատայի մէջ՝ Tekeyan Cultural Association Artsakh Aid, 825 Manougian Str., Ville Saint-Laurent, Quebec H4N 1Z5, Canada:

  • Լրահոս
  • Close
Հայաստանի Եւ Եգիպտոսի Նախագահները Դուբայում Հանդիպում Են Ունեցել

02-12-2023 | 14:09

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել
Չիլիում 5,8 Մագնիտուդով Երկրաշարժ Է Տեղի Ունեցել

02-12-2023 | 14:09

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը Շնորհավորական Ուղերձներ Է Հղել Ամէ-Ի Նախագահին Եւ Փոխնախագահին

02-12-2023 | 11:02

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը Պատրաստ Է Շահագործման. Հհ Ագն

02-12-2023 | 11:00

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
Գրիգորի Խաչատուրովն Ազատ Կարձակվի

01-12-2023 | 21:12

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Ադրբեջանը Ծրագրում Է Հետագայում Վերացնել Հայերի Ներկայության Բոլոր Ֆիզիկական Նշանները Լեռնային Ղարաբաղում. Մակ-Ի Զեկուցող

01-12-2023 | 17:58

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող
Ադրբեջանը Հրաժարվեց Մասնակցել Վերջին Շրջանի Բարձրաստիճան Հանդիպումներին, Որոնք Թույլ Կտային Քննարկումների Արդյունքում Գրանցել Որոշակի Առաջընթաց. Արարատ Միրզոյան

01-12-2023 | 17:56

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան
Մոսկվայում Հրդեհ Է Բռնկվել Ադրբեջանցի Գործարարներին Պատկանող Շուկայում

01-12-2023 | 15:09

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում
Վահան Թեքեյանի Հոդվածները՝ Եռահատորյակում

01-12-2023 | 15:00

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում
Պատանդների Ազատ Արձակման Շուրջ Բանակցությունները Շարունակվում Են

01-12-2023 | 12:33

Պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակվում են
Արմեն Գրիգորյանը Կմեկնի Վաշինգտոն

01-12-2023 | 12:17

Արմեն Գրիգորյանը կմեկնի Վաշինգտոն
Իսրայելը Վերսկսել Է Պատերազմը

01-12-2023 | 12:08

Իսրայելը վերսկսել է պատերազմը
Սպասվում Է Անոմալ Տաք Եւ Բավարար Տեղումներով Դեկտեմբեր

01-12-2023 | 11:52

Սպասվում է անոմալ տաք և բավարար տեղումներով դեկտեմբեր
Բրյուսովի Համալսարանի Նախկին Պրոռեկտորի Նկատմամբ Հանրային Քրեական Հետապնդում Է Հարուցվել

01-12-2023 | 11:01

Բրյուսովի համալսարանի նախկին պրոռեկտորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Ի՞Նչ Են Որոշել Գրիգորյանն Ու Մուստաֆաևը. Հայտնում  Է Հհ Ագն-Ը

30-11-2023 | 16:59

Ի՞նչ են որոշել Գրիգորյանն ու Մուստաֆաևը. հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը

Նմանատիպ լուրեր

Հայաստանի և Եգիպտոսի նախագահները Դուբայում հանդիպում են ունեցել

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023

Չիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Պաշտոնական լուրեր

Calendar02-12-2023

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-12-2023

Գրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի

Լուրեր

Calendar01-12-2023

Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները Լեռնային Ղարաբաղում. ՄԱԿ-ի զեկուցող

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-12-2023

Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների արդյունքում գրանցել որոշակի առաջընթաց. Արարատ Միրզոյան

Պաշտոնական լուրեր

Calendar01-12-2023

Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցի գործարարներին պատկանող շուկայում

Տարածաշրջանային լուրեր

Calendar01-12-2023