CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ176

Վերժինե Սվազլյան․Ցեղասպանության մշտարթուն տարեգիրը

Վերժինե Սվազլյան․Ցեղասպանության մշտարթուն տարեգիրը

Դեր Զոր կոչվածն էր մի մեծ տեղավայր, 
Մորթված հայերին էլ հաշիվ չկար, 
Օսմանցի պետերը մսագործ դարձան, 
Հայերն են զոհվում հավատքի համար։ 

Միայն այս քառատողն էր արտասանել ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը, երբ միջոցառումներից մեկի ժամանակ թուրք պաշտոնյան կնոջ հետ ցանկություն էր հայտնել հանդիպել իր հետ ու հետաքրքրվել իր գործունեությամբ։ Լսել էին, մի քանի րոպե լռել, համբուրել իրեն և հեռացել՝ անխոս ու գլխիկոր։

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանն արդեն 65 տարի 8 լեզուներով աշխարհին է ներկայացրել Ցեղասպանության ականատեսների հուշերը, վկայությունները, որոնք անհերքելի փաստեր ու ապացույցներ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ Դրանք ամփոփվել են 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական աշխատություններում, 30 գրքերում։ Բազմավաստակ գիտնականն արժանացել է հայրենական և արտասահմանյան ավելի քան երեք տասնյակ պարգևների, բայց իր ամենամեծ պարգևը համարում է հոր՝ հասարակական-քաղաքական գործիչ Գառնիկ Սվազլյանի պատգամի իրագործումը՝ այնպես գործես, որ «պատիվ բերես քո ծնողքին, եւ քո ազգին, հայրենիքին»։ Այսպիսի պատգամ ստացողը չէր կարող հանգիստ քնել գիշերները։

Հայրը ծնունդով իզմիրցի էր, իսկ Իզմիրը Հայոց ցեղասպանության վերջին հանգրվանն էր։ 1922-ին թուրքերը այրում են նաև Իզմիրը, խոստանում ունեցվածքի դիմաց մակույկներով հասցնել նրանց տարբեր երկրներ տեղափոխող շոգենավերին։ Տեղափոխման ճանապարհին բացում էին մակույկի անցքը, ուղևորները լցվում էին ծովը և խեղդվում։ Հայրը տեսնելով այդ խաբեությունը, լողալով հասնում է հունական ռազմական նավին, թաքնվում և հասնում Հունաստան։ Երկու տարի անց հայրն արդեն հմուտ ոսկերիչ էր, որ տեղափոխվեց Եգիպտոս։ 

Դեռ մանկուց նա ականատես է եղել հոր անմնացորդ նվիրումին, հայրենիքի ու նրա շենացման համար տարվող պայքարին։ Նա Հայաստանի օգնության կոմիտեի Ալեքսանդրիայի մասնաճյուղի նախագահն էր, Եգիպտոսում հիմնել էր մշակութային ուղղվածությամբ «Սևան» ընթերցասրահ, որտեղ հայապահպանության վերաբերյալ դասախոսություններ էին կազմակերպվում։ 

«Հայրս իմ անունը Վերա է կնքել Նիկոլայ Չերնիշևսկու՝ «Ի՞նչ անել» վեպի հերոսուհու՝  Վերա Պավլովնայի պատվին։ Ֆրանսիական դպրոց գնալու համար անունս Վերժին վերափոխվեց, իսկ երբ տեղափոխվեցինք Հայաստան, հայանալ էի ուզում՝ անունս կնքեցի Վերժինե»,-նշում է Վերժինե Սվազլյանը։
1947 թվականին,  Սվազլյանների ընտանիքը հայրենադարձվում է Մայր Հայաստան․ Վերժինե Սվազլյանն արդեն 13 տարեկան էր։ Հայրը մի քան անգամ մատնությամբ բանտում էր հայտնվել, մշտական պայքարի մեջ էր դաշնակցականների հետ, որոնք խոչընդոտում էին հայրենադարձությունը։ 
«Հայրս  ասում էր՝ մենք սփյուռքը չտեղծեցինք, որ կառչած մնանք։ Դա Թուրքիայի բռնության հետևանքն էր։ Մենք ունենք մեր հայրենիքը․ գնանք շենանցնենք»,-հիշում է Վերժինե Սվազլյանը։
Վերջերս հրատարակվեց նրա «Ամերիկահայ բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում» ստվարածավալ գիրքը (904 էջ)։ Այն ընդգրկում է ԱՄՆ գաղթած արևմտահայ ավագ, նաև՝ հետագա սերունդներից հեղինակի 5 ուղևորությունների ընթացքում (1979-2008 թթ․) գրի առած և կորստից փրկված պատմական, բանահյուսական և ազգագրական նյութեր։ Դրանց միջոցով ներկայացվում է ԱՄՆ-ի հայության անցյալ ու ներկա կյանքի ընդհանուր պատկերը՝ սկզբից մինչև մեր օրերը, նրանց հաղթահարած դժվարություններն ու ունեցած հաջողությունները։ 

Հատորն օժտված է նաև անգլերեն և ռուսերեն ամփոփումներով, 206 բանասացների և նրանց հաղորդած 1.165 միավոր  նյութերի Փաստագրական աղյուսակով, օտարամույծ բառերի Բառարանով, Ծանոթագրություններով, Բանասացների և նրանց հաղորդած նյութերի, Անձնանունների, Տեղանունների, էթնոանունների և այլ ցուցիչներով, Բանասացների լուսանկարներով, ինչպես նաև «Հայերի տեղաբաշխումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում» պատկերող Քարտեզով և «Ամերիկահայոց շրջանում տարածված ժողովրդական երգերի կատարումները» (41 միավոր) ներկայացնող խտասալիկով:
Գրքի խմբագիր Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ Սարգիս Հարությունյանի խոսքով՝ այս աշխատությունը հայ բանագիտության պատմության մեջ առաջինն է, որ նվիրված է ամերիկահայոց բանավոր ավանդույթի գիտական համակողմանի ուսումնասիրությանը, որն իր պատմաճանաչողական արժեքով հայ ժողովրդի արդի մշակույթի պատմության մեջ կարևոր և բացառիկ արժեք է ներկայացնում։ 

Վերժինե Սվազլյանի համար ամեն գրքի լույսընծայում մի երեխայի երկունքի է նման․ ուժերի գերլարումից նա երկար ժամանակ վերկանագնվում է, ապա անցնում հաջորդ գրքի ծննդին։ Այս գիրքը ևս բացառություն չէ․ գիտնականի նպատակն էր վերականգնել կորսված հայրենիքի բանավոր ավանդույթը և այն հասցնել ընթերցողների լայն շրջանակներին։ 
Նա ափսոսանքով է նկատում, որ այսօր գաղափարախոսության պակաս կա, այնինչ մեծ հորեղբայրը՝ Միհրան Սվազլյանի գաղափարախոսությունն իր համար արդիական է նաև այսօր՝ «Արժանապատվությունը կարևոր է, իսկ հայրենասիրությունը արժանապատվության խնդիր է ինձ համար»։  Եթե դրա պակասը չլիներ, աշխարհի տարբեր վայրերում հանգրվանած հայերը կբնակվեին Արցախում և չէր լինի այն, ինչ եղավ 2020-ին։ 
Նա այն կարծիքին է, որ 1915-ին Ցեղասպանությունը կազմերպել էին մեծ տերությունները, որը շարունակում են մինչ օրս․ «Թուրքիան եղել և մնում է մեծ տերությունների խամաճիկը, իսկ նրա հետ սահմանի բացումը երկրորդ ցեսապանություն է լինելու մեզ համար․ այդ դասը մենք արդեն առել ենք․ արհամարհված պատմությունը կկրկնվի։
Վերժինե Սվազլյանն աշխարհի տարբեր կողմերում հանգրվանած հայերի հետ է շփվել, խոստովանում է՝ հայերը եզակի ժողովուրդ են, որոնց պետք է միայն պաշտել․ «Չնայած դժվարություններ, զրկանքներ ու տառապանք է տեսել, բայց հերոսաբար հաղթահարել է։ Նույնիսկ այսքան զոհեր ունենալուց հետո նորից վերածնվում են։ Մենք իսկապես դրախտի հողի վրա ենք ապրում, պետք է պաշտպանենք այդ հողը, ոչ թե նվիրենք թուրքին»,-նշում է Վերժինե Սվազլյանն ու կրկին հիշեցնում՝ խելքին մոտ բան չէ թուրքի հետ հաշտվելը։

Դժվարին է եղել գիտնականի ուղին։ Գրքերը հրատարակելու կամ թարգմանելու համար ստիպված է եղել վաճառել ունեցվածքն ու հորից մնացած թանկ հիշողությունները, իսկ նոր նյութեր հավաքելու համար երբեմն կյանքն է վտանգել։
Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հրավերով Կոստանդնուպոլսում մասնակցել է գիտաժողովի, որին հաջորդել է շրջայցը Կիլիկիայով։ Սուրբ Փրկիչ հիվանդանոց ներթափանցելու համար ստիպված է եղել վիրահատության դիմել․ միայն այդպես է կարողացել հետնամուտքով մտնել ծերանոց և զրուցել Ցեղասպանությունը վերապրածների հետ, գրի առնել հուշեր։ Անձնազոհության վառ օրինակ է նաև այն, որ Վերժինե Սվազլյանը ստիպված էր Ամերիկայի «Արարատ» ծերանոցում որպես կամավոր 15 օր աշխատել․ խնամում էր ծերերին՝ հավաքելով նրանց հուշերն ու վկայությունները, բանահյուսական նյութերը։ Հպարտությամբ թերթում է իր հեղինակած աշխատություններն ու թարմ հիշողությամբ թվարկում յուրաքանչյուր փաստի, նյութի հավաքման հետ կապված հուշերը։ 

Վերժիեն Սվազլյանն 88 տարեկան է, բայց շարունակում է պահպանել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատողի ու անխոնջ գիտնականի իր առաքելությունը։ Հաջորդ աշխատությունը լինելու է  արևմտահայոց թուրքալեզու բանահյուսության մասին։ Թուրքալեզու երգերն առաջին անգամ նա է հավաքել․ հայերը թուրքերենով են խոսել, երգել, քանի որ հայ լինելու համար Կիլիկիայի, Անատոլիայի տարբեր նահանգներում հայերեն խոսելու համար հայերի լեզուն ծայրատել են։ Իրենց ապրումներն ու տառապանքները հայերն արտահայտել են թուրքալեզու երգերում․

 Դպրոցը մտան, վարժուհուն բռնեցին, վա՜յ աման,
Բերանը բացեցին, լեզուն կտրեցին, ա՜խ աման …

Վերժինե Սվազլյան․ Հայոց ցեղասպանության փաստերի ու վկայությունների մշտարթուն պահապան, որ կես դարից ավելի մասնիկ առ մասնիկ ժողովել է կորսված հայրենիքի մասունքները, ամբողջացրել դրանք՝  սերունդներին փոխանցելով պատմականորեն անուրանալի փաստերն ու հուշերը։

  • Լրահոս
  • Close
Հայաստան Կժամանի Եահկ Գործող Նախագահը

12-05-2024 | 18:55

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Նարեկ Սիմոնյանը Հաղթեց Ադրբեջանի Ներկայացուցչին Եւ Դուրս Եկավ Եզրափակիչ

12-05-2024 | 18:43

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Պաշտպանության Ոլորտում Համագործակցության Շրջանակում Ամն Հրահանգիչների Խումբն Այցելել Է Հայաստան

12-05-2024 | 18:42

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան
Մեր Տնտեսությունը  «Ոսկու Տենդի» Մեջ Է

12-05-2024 | 16:09

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է
Անձրևները Դեռ Կշարունակվեն

12-05-2024 | 14:48

Անձրևները դեռ կշարունակվեն
Ուկրաինան Հարվածել Է Բելգորոդին

12-05-2024 | 14:25

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին
Հնագետները Հայտնաբերել Են Ալեքսանդր Մակեդոնացու Լոգասենյակը

12-05-2024 | 10:38

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը
Դուբայի Մոտ Հայտնաբերել Են 1600-Ամյա Բնակավայրերի Ավերակներ Եւ Արամեերեն Գիր Ունեցող Անոթներ

12-05-2024 | 10:17

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ
Եվրոպական Երկրների Ղեկավարները Մեծացնում Են Լարվածությունն Ուկրաինայի Շուրջ. Պեսկով

12-05-2024 | 07:56

Եվրոպական երկրների ղեկավարները մեծացնում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ. Պեսկով
Դիմում Եմ Սփյուռքին. Համախմբվեք, Այս Շարժումը Դարձրեք Համազգային

11-05-2024 | 20:26

Դիմում եմ Սփյուռքին. համախմբվեք, այս շարժումը դարձրեք համազգային
Ադրբեջանցիները Հիմնահատակ Ոչնչացրել Են Բերձորի Սբ. Համբարձում Եկեղեցին

11-05-2024 | 17:39

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
«Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժումը Կոչ Է Արել Նիկոլյանին Դադարեցնել Արդեն 20 Օր Տևող Հացադուլը

11-05-2024 | 14:42

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տևող հացադուլը
Մենք Սատար Կը Հանդիսանանք Այդ Նպատակին Եւ Նեցուկ Պիտի Կանգնինք Անոր Իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան

11-05-2024 | 11:54

Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան
«Արամ Խաչատրյան» Հիմնադրամը Եւ Խաչատրյանի Միջազգային Փառատոնը Կներկայացվեն Եվրոպական Փառատոների Ասոցիացիայի Գագաթնաժողովին

11-05-2024 | 11:41

«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Ֆրանսիան Իսրայելին Կոչ Է Անում Դադարեցնել Ռաֆահում Գործողությունը

11-05-2024 | 11:35

Ֆրանսիան Իսրայելին կոչ է անում դադարեցնել Ռաֆահում գործողությունը

Նմանատիպ լուրեր

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Պաշտոնական լուրեր

Calendar12-05-2024

Նարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ

Լուրեր

Calendar12-05-2024

Պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակում ԱՄՆ հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Պաշտոնական լուրեր

Calendar12-05-2024

Մեր տնտեսությունը  «ոսկու տենդի» մեջ է

Լուրեր

Calendar12-05-2024

Անձրևները դեռ կշարունակվեն

Լուրեր

Calendar12-05-2024

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին

Միջազգային լուրեր

Calendar12-05-2024

Հնագետները հայտնաբերել են Ալեքսանդր Մակեդոնացու լոգասենյակը

Մշակութային լուրեր

Calendar12-05-2024

Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայրերի ավերակներ եւ արամեերեն գիր ունեցող անոթներ

Մշակութային լուրեր

Calendar12-05-2024