CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ1887

www.armtmm.com ` համահայկական մշակութային հարթակ

www.armtmm.com ` համահայկական մշակութային հարթակ

Կայացավ համահայկական մշակութային նոր հարթակի www.armtmm.com շնորհանդեսը։

Նորաստեղծ հարթակը Հայաստանի Թեքեյան մշակութային միության մշակութապահպան հերթական ծրագիրն է, որն ուղղված է հայրենիքում և նրա սահմաններից դուրս հայազգի արվեստագետների հանրահռչակմանը։ Միությունը ներկայացնում է բացառապես հայկական մշակույթը, հայազգի նշանավոր հեղինակներին և նրանց ստեղծագործությունները։

Կայքում՝ «Մշակութային ցուցասրահ» բաժնում ներկայացված են ժամանկակից հայ ստեղծագործողների աշխատանքները։ Նրանք Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչներ և վարպետներ են, որոնց աշխատանքները զարդարում են աշխարհի հայտնի ցուցասրահները և վաղուց հայտնի են աշխարհի մշակութային հանրությանը։ Նկարներ, զարդեր, քանդակներ, երաժշտական գործիքներ, ազգային տարազներ կարող են լինել նաև Ձերը՝ աշխարհի որ ծայրում էլ լինեք։ Բացի այդ, կայքի այցելուները կարող են օգտվել տոհմագրության ծառայությունից, ինչը հնարավորություն կտա ծանոթանալ տոհմի պատմությանը՝ բացատրություններով, պատմություններով, մեջբերումներով, փաստաթղթերով, աղբյուրներով, դրանց պատճեններով։ Ի դեպ, կարող եք դիմել Ձեր տոհմի գերբն ունենալու համար՝ տարբեր ձևաչափերով։

Կայքում կարևոր տեղ է տրվելու նաև լուրերին՝ թարմացման ամենօրյա ռեժիմով։ Դրանք կլուսաբանեն հանրությանը հետաքրքրող իրադարձությունները, նորությունները ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Հարթակի շնորհանդեսին ներկա էին ՀԹՄՄ անդամներ, հյուրեր, ինչպես նաև Միության գործընկերները՝ 31 հեղինակ և արտադրող, որոնց միավորել է մեկ բան՝ հայկական մշակույթը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց արվեստագետներին համագործակցության համար, իսկ ներկաներին վստահեցրեց՝ Միությունն իր առջև խնդիր է դրել մեկ տարի հետո բազմապատկել գործընկերների թիվը և աշխարհին ներկայացնել հայ մշակույթը՝ ժամանակակից արվեստագետների նորովի մեկնաբանմամբ։  Ռուբեն Միրզախանյանը կարևորեց նաև կայքի լրատվական դերը, որում կներկայացվեն ոչ միայն տեղական, այլև սփյուռքի՝ հայալեզու և օտարալեզու մի շարք լրատվականներ։

«Առաջիկայում կայքում հասանելի կլինեն նաև այլ ծառայություններ՝ այդ թվում նաև գենետիկ անձնագրի, որում կներկայացվեն գենետիկ հետազոտության արդյունքները ամենատարբեր ուղղություններով։ Բացառիկ է, երբ վերոնշյալ և առաջիկայում իրագործվելիք մի շարք ծառայությունները ներկայացվում են համատեղ․ վստահեցնում եմ՝ սա լինելու է համահայկակակն մշակութային հարթակ»,-հավելեց ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը։

Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը հարթակում ներկայացված հեղինակների անունից շնորհակալություն հայտնեց նման ձեռնարկի համար։ «Պետք է շնորհակալ լինել Հայաստանի Թեքեյան մշակութային միությանը, որը շարունակում է իր մշակութապահպան գործունեությունը՝ աշխարհին ցույց տալու, թե ով ենք մենք։ Միությունն այն կառույցներից է, որ պատիվ կբերի մեր ժողովրդին»,-հավելեց Փարավոն Միրզոյանը։

Նշենք, որ կայքի մասին առավել մանրամասն կարող եք դիտել այս հղմամբ։

 

 

  • Լրահոս
  • Close
Կարծում Եմ՝ Հայ Ժողովուրդը Նրանց Մերժելու Է. Ալեն Սիմոնյանը՝ Ընդդիության Մասին

19-01-2026 | 15:19

Կարծում եմ՝ հայ ժողովուրդը նրանց մերժելու է. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիության մասին
Սպիտակը Օրհնված Խաչերով Եւ Աղոթագրքերով Բանակ Ճանապարհեց Տղերքին

19-01-2026 | 15:14

Սպիտակը օրհնված խաչերով և աղոթագրքերով բանակ ճանապարհեց տղերքին
«Մեր Ձևով» Շարժման Անդամները Կուսակցություն Են Գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

19-01-2026 | 15:12

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»
Վալերիյ Օսիպյանին Ու Կնոջը Հրավիրել Են Դատախազություն

19-01-2026 | 15:09

Վալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են Դատախազություն
Պուտինն Ամն-Ից Հրավեր Է Ստացել Միանալու Գազայի «Խաղաղության Խորհրդին». Պեսկով

19-01-2026 | 15:08

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով
Հհ Բանկերից Մեկը Միջազգային Ֆինանսական Շուկաներում Թողարկել Է Աննախադեպ Ծավալի` 600 Մլն Դոլարի Եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

19-01-2026 | 15:06

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան
Թույլ Տվեք Հիմա Բան Չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայ-Թուրքական Հարաբերություններում Հնարավոր Զարգացումների Մասին

19-01-2026 | 15:05

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին
Էդվարդ Միրզոյանի Անվան Պատանի Կոմպոզիտորների Հանրապետական 13-Րդ Մրցույթը Կանցկացվի Մայիսին

19-01-2026 | 12:37

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը կանցկացվի մայիսին
Խորհրդարանը Երկրորդ Ընթերցմամբ Քննարկեց Հունվարի 27-Ը Հիշատակի Օր Եւ Ոչ Աշխատանքային Օր Սահմանելու Նախագիծը

19-01-2026 | 12:35

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նախագիծը
Հույս Ունեմ, Որ Նոր Գումարման Աժ-Ում Այս Ամբիոնում Նստած Չի Լինի Քպ-Ն. Արծվիկ Մինասյան

19-01-2026 | 12:33

Հույս ունեմ, որ նոր գումարման ԱԺ-ում այս ամբիոնում նստած չի լինի ՔՊ-ն. Արծվիկ Մինասյան
Երևանում Մեկնարկել Է Հայաստանի Խորհրդարանի Հեռացող Կազմի Վերջին Նստաշրջանը (Ուղիղ)

19-01-2026 | 12:31

Երևանում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հեռացող կազմի վերջին նստաշրջանը (ուղիղ)
Ամն-Ն Ուժեղացնում Է Իր Ռազմակшն Ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News

19-01-2026 | 12:29

ԱՄՆ-ն ուժեղացնում է իր ռազմակшն ներկայությունը Մերձավոր Արևելքում. Fox News
Այսօր Տեղի Կունենա Մեծ Բրիտանիայի Արքայազն Հարրի, Էլթոն Ջոն Եւ Մի Շարք Այլ Հայտնիներ՝ Ընդդեմ Daily Mail-Ի Եւ The Mail On Sunday-Ի Դատական Նիստը

19-01-2026 | 12:28

Այսօր տեղի կունենա Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի, Էլթոն Ջոն և մի շարք այլ հայտնիներ՝ ընդդեմ Daily Mail-ի և The Mail on Sunday-ի դատական նիստը
«Վայելե՛Ք Նարեկ Սամսոնյանի 11 Օր Չկերած Ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ Միպ-Ին (Տեսանյութ)

19-01-2026 | 12:27

«Վայելե՛ք Նարեկ Սամսոնյանի 11 օր չկերած ուտելիքը». Աստղիկ Մաթևոսյանը՝ ՄԻՊ-ին (Տեսանյութ)
Եպիսկոպոսաց Ժողովը Կկազմակերպվի Հայաստանից Դուրս

19-01-2026 | 12:26

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Նմանատիպ լուրեր