О победителе
Ծնվել է 1955թ.-ին: Աշխատել է որպես փականագործ, ռոբոտային համակարգերի նախագծող, այնուհետև գործադիր կոմիտեում՝ ճարտարապետ: Ինչպես նաև դպրոցում դասավանդել է գծագրություն և համակարգչային նախագծում՝ զուգահեռ աշխատելով Հայաստանի GPS համակարգի համար ծրագրի ստեղծման խմբում: Հայկական բնակավայրերի պաշտպանական գործողությունների մասնակից է:
Աշխատանքային առօրյա գործունեության ամբողջ ընթացքում զբաղվել է լուսանկարչությամբ: Իսկ վերջին տարիներին ամբողջովին իրեն նվիրել է սիրված աշխատանքին: 2012թ. ՀՀ Մշակույթի նախարարության «Իմ և մեր հաղթանակները» մրցույթում արժանացել է 3-րդ տեղի մրցանակին:
Արմեն Ենգոյանի լուսանկարները բազմիցս տպագրվել են «ԱՐՄԵՆԻԱ», ինչպես նաև ՀՀ «Կերպարվեստ», «Արևածաղիկ» ամսագրերում, «Կրթություն» և «Голос Армении» թերթերում:
2021 թ․ արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Գյուղական էսքիզներ» շարքի համար։