CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Давид Ованес

Давид Ованес

поэт

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

1962 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։ 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ։ 1980-1990 թվականներին հայկական հեռուստատեսության առաջին ալիքով (ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։

Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թվականներին՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր։

Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից)։ Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ։

Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում։

2015 թվականին արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ «Նոր տագնապներ» բանաստեղծությունների ժողովածուի համար։

Материалы