CHOOSE YOUR LANGUAGE
  • Поиск Поиск
×
Микаел Погосян

Микаел Погосян

актер

О победителе
  • Об Авторе О победителе

О победителе

Ծնվել է 1954 թվականի մայիսի 31-ին Երեւանում: Մանուկ հասակից աշակերտել է մեծանուն քանդակագործ Երվանդ Քոչարին:

1971 թվականին ընդունվել է գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժcsական թատրոնի բաժին, որը ղեկավարում էր Տաթեւիկ Սազանդարյանը: Այստեղ էլ դրսեւորվում է Մ. Պողոսյանի արտիստական կարողություններն ու օժտվածությունը։

1982 թվականին Մ. Պողոսյանը հանդես է գալիս Երեւանի Կամերային թատրոնում եւ շուտով դառնում սիրված դերասաններից մեկը: Նա բազմաթիվ դերերով հանդես է եկել թատրոնում, կինոյում եւ հեռուստատեսությամբ: Հյուրախաղերով եւ համերգներով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության եւ արտասահմանյան մի շարք քաղաքներում: Նրա երգիծական արտահայտիչ խաղը եւ կատարողական վարպետությունը դրսեւորվել են իր իսկ կողմից մարմնավորած բոլոր կերպարներում:

Մ. Պողոսյանը հանդես է եկել «Համլետ», «Խաթաբալադա», «Արալեզ», «Էտյուդ կանանց մասին», «Գիլիլեո Գալիլեյ» ներկայացումներում, «Երեւան-Լոս-Անջելես», «Գաղտնի խորհրդական», «Հարսնացուն Ջերմուկից», «Վերջին կիրակին» եւ երկու տասնյակից ավելի կինոնկարներում։

Մ. Պողոսյանը որպես սիրված երգիչ եւ դերասան արժանացել է միջազգային մrցանակների եւ պետական պարգեւների: ՀՀ վաստակավոր աrsիստ է:

2011 թվականին արժանացել է «Վահան Թեքեյան» մրցանակի՝ երգիծական կերպարներ ստեղծելու համար։

Материалы