• Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ54

Կարևոր է, որ առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով. Փաշինյան

Կարևոր է, որ առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով. Փաշինյան

Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini օրաթերթին տված հարցազրույցի շրջանակում:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ կապերն ամրապնդող կարևոր գործոն են ինչպես Հունաստանում բնակվող հայկական համայնքը, այնպես էլ Հայաստանում բնակվող հունական համայնքը:
«Կարևոր է, որ առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով, և պիտի քայլեր ձեռնարկենք փոխադարձ ճանաչման հնարավորություններ ստեղծելու համար: Այս առումով կցանկանայի առանձնացնել ինչպես զբոսաշրջության, որը թերևս լավագույն հնարավորությունն է մարդկանց միջև կապերն ամրապնդելու համար, այնպես էլ գիտակրթական համատեղ ծրագրերի նշանակությունը: Առաջիկայում նախատեսվում է ստորագրել կրթական ոլորտի երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որն ուսանողադասախոսական կազմի փոխանակումների նոր հնարավորություններ կընձեռի: Առաջիկայում նախատեսվում են գիտական, մշակութային ոլորտի մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը:
Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը հավելել է նաև, որ Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով:
«Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաև օժանդակությունը»,-ասել է նա:

  • Լրահոս
  • Close
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան
Թեհրանում Չեն Բացառում, Որ Տեղի Ունեցածը Բաքվի Միջոցով Գործող Իսրայելի Ձեռքի Գործն Է

20-05-2024 | 09:01

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է
Իրանի Կարմիր Մահիկը Հայտարարել Է Հանրապետության Նախագահի Եւ Արտգործնախարարի Մահվան Մասին

20-05-2024 | 08:59

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
«Կարմիր Մահիկի» Ծանուցումները՝ Իրանի Նախագահի Ինքնաթիռի Որոնումներից

20-05-2024 | 00:41

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից
Թուրք Նախարարը Խոսել Է «Զանգեզուրի Միջանցքի» Բացման Ժամկետի Մասին

19-05-2024 | 19:35

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին
Իրանի Նախագահ Էբրահիմ Ռայիսիին Տեղափոխող Ուղղաթիռը «Կոշտ Վայրէջք» Է Կատարել Ադրբեջանի Տարածքում

19-05-2024 | 18:34

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Օտարերկրյա Գործակալների Մասին Օրենքի Վրա Վրաստանի Նախագահի Վետոն Հետագա Մտորումների Տեղիք Է Տալիս. Միշել

19-05-2024 | 08:26

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել
Աշխաբադում Բացվել Է Սայաթ-Նովայի Արձանը

19-05-2024 | 08:24

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
Spacex Ընկերության Հրթիռի Բեկորն Ընկել Է Կանադացի Ֆերմերի Դաշտում

19-05-2024 | 08:19

SpaceX ընկերության հրթիռի բեկորն ընկել է կանադացի ֆերմերի դաշտում

Նմանատիպ լուրեր

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել

Մշակութային լուրեր

Calendar20-05-2024

Ողբերգական լուր հարևան Իրանից

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024