CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ191

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

Մայիսի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

 Հայրենիքին մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանի արժանացավ ռուսաստանաբնակ  բարերար տիար Աշոտ Առուստամյանը:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մեծարյալի կյանքին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն  ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որում ի մասնավորի ասվում է. «Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակիդ:

Այսօր առիթ ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ` մեր ժողովրդին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր արդյունավոր ծառայությունների համար, որոնց մասին տեղյակ ենք Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես Արքեպիսկոպոս Մովսիսյանի միջոցով:

Գոհունակություն է Մեզ համար, որ Դուք հետևողականորեն սատարում եք Տիրախնամ թեմի գործունեությանը, որպեսզի առավել կազմակերպված լինի Ռուսաստանի հարավային շրջաններում բնակյալ հայորդյաց համայնքային կյանքը, զորավոր` նրանց ազգանվեր և եկեղեցասեր ոգին: Այս հանձնառությամբ Դուք կարևոր մասնակցություն եք բերել Պյատիգորսկի Սուրբ Սարգիս և Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների կառուցման գործին` հոգևոր մեծ խանդավառություն պարգևելով Քրիստոսասեր մեր ժողովրդի զավակներին:

Ուրախ ենք, որ նաև բարեսիրական տարբեր ծրագրեր եք իրականացրել ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես և Մայր Հայրենիքում, գովարժան նախաձեռնություններով նպաստել Արցախի առջև ծառացած անվտանգային և տնտեսական խնդիրների լուծմանը: Արդարև, տարիների Ձեր նվիրյալ գործունեությունը Տիրոջ օրհնության ներքո արգասավորված է բարի արդյունքներով՝ արժանացնելով Ձեզ բազմաթիվ հայորդյաց երախտագետ մաղթանքներին:

Բարձր գնահատելով Ձեր գովարժան ծառայությունները ազգային և եկեղեցական մեր կյանքում և սիրով ընդառաջ Թեմակալ Առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:       

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ Իր հայրական օրհնության ներքո պարգևի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին քաջառողջ արևշատություն, գործոց մշտանորոգ հաջողություններ և ամենայն բարիք:

Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն և յաւէտ օրհնեալ ի Մէնջ. ամէն»:

Սրբատառ կոնդակի ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը Հայ Եկեղեցու շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը:

 Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց տիար Աշոտ Առուստամյանը`ընդգծելով, որ պատրաստակամ է շարունակելու իր օգտաշատ ծառայությունը հայ ժողովրդին և Եկեղեցուն:

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ նմանօրինակ եկեղեցասեր ու հայրենանվեր անձանց հավատքի ոգին ու նվիրումը դառնում են ակունք բազում նշանակալի ձեռնարկների և աստվածահաճո իրագործումների։ Հայոց Հայրապետը  տիար Առուստամյանին մաղթեց Աստծո առաջնորդությունն ու օգնականությունը՝ շարունակելու իր եկեղեցանվեր ու ազգաշեն գործունեությունն ի պայծառություն Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի, Հայաստան և Արցախ աշխարհի:

  • Լրահոս
  • Close
Ռդ Զու-Ը Ուկրաինական 12 Անօդաչու Է Խոցել

02-05-2024 | 20:30

ՌԴ ԶՈՒ-ը ուկրաինական 12 անօդաչու է խոցել
Սեպտեմբերյան Ագրեսիայի Ժամանակ Արցախում Եղել Են Խոշտանգումների, Մարմինների Անդամախեղումների Դեպքեր. Միպ

02-05-2024 | 19:36

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Տեսանյութ. Բերետավորները Գրոհել Են Կիրանցը

02-05-2024 | 17:19

Տեսանյութ. Բերետավորները գրոհել են Կիրանցը
Մակրոնը Չի Բացառել, Որ Ուկրաինա Զորքեր Կուղարկվեն

02-05-2024 | 16:31

Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինա զորքեր կուղարկվեն
Ընտրեք՝ Արևմուտք Կամ Ռուսաստան

02-05-2024 | 14:48

Ընտրեք՝ Արևմուտք կամ Ռուսաստան
Ոստկանները Պաշարել Են Կիրանցը

02-05-2024 | 14:25

Ոստկանները պաշարել են Կիրանցը
Ոստիկանությունն Ուժային Կառույց Է, Ինչը Նշանակում Է, Որ Այն Ուժ Գործադրելու Լեգիտիմ Իրավունք Պետք Է Ունենա

02-05-2024 | 13:54

Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա
Փորձ Է Արվում Արմատախիլ Անել Քրիստոնեական Ներկայությունը Մի Երկրում, Որն Առաջինն Է Այն ​​Ընդունել․ Քրիստոնեական Դաշինքի Լիգա

02-05-2024 | 12:55

Փորձ է արվում արմատախիլ անել քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է այն ​​ընդունել․ Քրիստոնեական դաշինքի լիգա
Ամն-Ի Պատժամիջոցների Տակ Են Հայտնվել Ռուսաստանյան 30-Ից Ավելի Տտ Ընկերություններ

02-05-2024 | 12:43

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
Բագրատ Սրբազանի Եւ Ընդդիմադիր Պատգամավորների Մուտքը Կիրանց Արգելված Է Նաև Այլընտրանքային Կիրանց—Աճարկուտ Ճանապարհով

02-05-2024 | 12:36

Բագրատ Սրբազանի և ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելված է նաև այլընտրանքային Կիրանց—Աճարկուտ ճանապարհով
Ոստիկանական Պատը Փակել Է Կիրանցի Մուտքը

02-05-2024 | 12:23

Ոստիկանական պատը փակել է Կիրանցի մուտքը
Մեզ Պետք Չեն Միջնորդներ. Ալիև

01-05-2024 | 15:54

Մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև
Արեգակի Վրա Հզոր Բռնկումներ Են Տեղի Ունեցել

01-05-2024 | 15:45

Արեգակի վրա հզոր բռնկումներ են տեղի ունեցել
Բագրատ Սրբազանի Կենսագրական Մանրամասները

01-05-2024 | 13:56

Բագրատ Սրբազանի կենսագրական մանրամասները
Ակնհայտ Սուտ Տեղեկությունը Չհերքելու Պարագայում Մենք Պատրաստվում Ենք Հայց Ներկայացնել Դատարան․ «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժում

01-05-2024 | 13:11

Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան․ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժում

Նմանատիպ լուրեր

ՌԴ ԶՈՒ-ը ուկրաինական 12 անօդաչու է խոցել

Միջազգային լուրեր

Calendar02-05-2024

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Արցախում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024

Մակրոնը չի բացառել, որ Ուկրաինա զորքեր կուղարկվեն

Միջազգային լուրեր

Calendar02-05-2024

Ընտրեք՝ Արևմուտք կամ Ռուսաստան

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024

Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ այն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա

Լուրեր

Calendar02-05-2024

Փորձ է արվում արմատախիլ անել քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է այն ​​ընդունել․ Քրիստոնեական դաշինքի լիգա

Տարածաշրջանային լուրեր

Calendar02-05-2024