CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ626

Գյումրու պատմական ճեմափողոցում կգործի հին բաղնիքը․ գործարարը վերանորոգում է շենքը

Գյումրու պատմական ճեմափողոցում կգործի հին բաղնիքը․ գործարարը վերանորոգում է շենքը

Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում՝ Աբովյան կամ Ալեքսանդրովսկի ճեմափողոցում, որը դարձել է զբոսաշրջիկների ամենասիրված վայրը, կգործի քաղաքի հին բաղնիքներից մեկը։ Այն պատկանել է Տեր- Մարիտիրոսովներին ու հայտնի է որպես «Ցենտրալնի բաղնիք»։

Բաղնիքի շենքը, ինչպես նաև Գյումրու պատմական կենտրոնում գտնվող մի քանի կառույցներ ձեռք էր բերել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը՝ տեղի մի քանի գործարարների հետ՝ նպատակ ունենալով կառուցել հյուրանոցներ ու հյուրատներ։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բաղնիքի շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են, այն ճեմափողոցից բացի մուտք ունի նաև հետնամասից։

Այն վերանորոգելով՝ ոչ միայն շունչ կտան պատմական կառույցին, այլ կվերականգնեն Գյումրու ծիսական ավանդույթներից մեկը՝ հանրային բաղնիք գնալը։

Հենրիկ Գասպարյանն ասում է՝ այն պատմական հուշարձան է, որը վերանորոգելիս՝ փոփոխությունների չպիտի ենթարկվի։ Բաղնիքի մուտքը, ըստ նրա, նույնիսկ կարող է լինել կենտրոնական հատվածում՝ հենց ճեմափողոցում։ Ըստ ճարտարապետի, նման օրինակները պատմական քաղաքներում շատ են։

Բաղնիքի շենքը, Հենրիկ Գասպարյանի համոզմամբ, Գյումրիում կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ «Երբ զբոսաշրջիկը ոտք է դնում Մոսկվա, անմիջապես գնում է Սանդունովսկի բաղնիք կամ կենտրոնականը։ Գիտեք, որ Սանդունովյան բաղնիքում նկարահանվել է «Բաղնիքդ անուշ» ֆիլմը, այն կառուցվել է թատերական դերասան Սանդունովի կողմից 1818 թվականին։

Սա պատմության, ճարտարապետության, կոլորիտի մի մաս է, որը զբոսաշրջիկը շտապում է տեսնել, իրեն շատ հետաքրքիր է։ Կամ շատ հեռու չգնանք Թբիլիսիում ինչպիսի բաղնիքներ կան։ Վստահ եմ Գյումրու հանրային բաղնիքը նույնպես մեծ պահանջարկ կունենա զբոսաշրջիկների համար»,- ասում է ճարտարապետը։

Գյումրու բաղնիքները հիմնականում կառուցվել են քաղաքի կենտրոնում, հիմնադիրները եղել են քաղաքի մեծահարուստները, որոնք և բաղնիքները կոչել են իրենց անուններով։ Գործել են մի քանի հասարակական բաղնիքներ՝ «Կոնստանովենց աղայի», «Ձիթողցոնոց», «Ուռումների», Վեքիլովների բաղնիքները։ Գյումրվա հին բաղնիքների նախասրահում եղել են հացկերույթի համար նախատեսված հատուկ փայտյա թախտեր, լողասրահի անկյուններում գուռեր, իսկ կենտրոնում՝ մարմարե սեղան՝ «գյուպակ» կամ «քալդաշ», որը նախատեսված էր օճառվելու համար։

Գյումրիում սովորաբար բաղնիք գնացել են ֆայտոններով․ հատկապես կանայք բաղնիք գնալուն մի քանի օր առաջ են նախապատրաստվել՝ «բաղնիքի բոխչաներ» կապելով, որի մեջ եղել են սպիտակեղեն, ցամքոց, պղնձե սափոր, նաև կերակուր, գաթա, հալվա։ Բաղնիքը զրուցելու, տարբեր հարցեր քննարկելու վայր է եղել։ Կանայք բաղնիքում անցկացրել են 5-6 ժամ, հարուստ կանանց լողացրել են «նաթրճիները», մյուսներին՝ «քիսաջիները»։

«Առավոտ»

 

 

  • Լրահոս
  • Close
Ռումինիայի Հայոց Թեմը Սատարում Է  «Տավուշը Հանուն Հայրենիքի» Շարժմանը

08-05-2024 | 21:52

Ռումինիայի հայոց թեմը սատարում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Հավատում Ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին

08-05-2024 | 17:46

Հավատում ենք. Գուրգեն Մելիքյանը՝ Բագրատ Սրբազանին
Կարբիում Աղետալի Կարկուտ Է Եկել

08-05-2024 | 17:34

Կարբիում աղետալի կարկուտ է եկել
Հուլիսի 9-11-Ը Վաշինգտոնում Տեղի Կունենա Նատօ-Ի Գագաթնաժողովը

08-05-2024 | 15:52

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Երթը Շարժվել Է Դեպի Երևան

08-05-2024 | 14:52

Երթը շարժվել է դեպի Երևան
Զելենսկու Դեմ Մահափորձ Է Պատրաստվել

08-05-2024 | 13:55

Զելենսկու դեմ մահափորձ է պատրաստվել
Մոսկվայում Պուտինի Եւ Փաշինյանի Այսօրվա Հանդիպումը Անհրաժեշտ Ու Երկու Կողմերի Համար Սպասված Է. Պեսկով

08-05-2024 | 13:41

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Առաջին Անգամ Լոռու Մարզում Սև Արագիլի Բույն Է Հայտնաբերվել

08-05-2024 | 09:36

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Յայտարարութիւն. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի

08-05-2024 | 00:33

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ. Իշխանութեան Արհամարհանքի Քաղաքականութիւնը Առաջնորդեց Ժողովրդային Ընդվզումի
Հայտնաբերվել Է Զինվորի Դի՝ Հրազենային Վնասվածքով

07-05-2024 | 22:54

Հայտնաբերվել է զինվորի դի՝ հրազենային վնասվածքով
Մոսկվայի Դատարանը Կալանավորել Է Լրագրող Նադեժդա Կևորկովային՝ Ահաբեկչությունն Արդարացնելու Մեղադրանքով

07-05-2024 | 21:18

Մոսկվայի դատարանը կալանավորել է լրագրող Նադեժդա Կևորկովային՝ ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով
Հայաստանի Պետական Սիմֆոնիկ Նվագախումբը Հյուրախաղերով Հանդես Կգա Ամն-Ում

07-05-2024 | 21:13

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Մեր Աղոթքն Է, Որ Երկնավոր Տերը Խաղաղության Մեջ Պահի Մեր Երկիրը Եւ Մեր Ժողովրդի Կյանքից Ներս Զորացնի Սիրո, Համերաշխության Ու Միաբանության Ոգին

07-05-2024 | 19:18

Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին
Ռուսաստանում Կրկին Հետախուզում Է Հայտարարվել Լրագրող Նեւզորովի Նկատմամբ

07-05-2024 | 17:10

Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
Միջուկային Սպառնալիքը Ռուսական Ռեֆլեքսային Վերահսկողության Գործողությունների Մաս Է Կազմում

07-05-2024 | 17:01

Միջուկային սպառնալիքը ռուսական ռեֆլեքսային վերահսկողության գործողությունների մաս է կազմում

Նմանատիպ լուրեր

Ռումինիայի հայոց թեմը սատարում է  «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Լուրեր

Calendar08-05-2024

Կարբիում աղետալի կարկուտ է եկել

Լուրեր

Calendar08-05-2024

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Միջազգային լուրեր

Calendar08-05-2024

Երթը շարժվել է դեպի Երևան

Լուրեր

Calendar08-05-2024

Զելենսկու դեմ մահափորձ է պատրաստվել

Միջազգային լուրեր

Calendar08-05-2024

Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով

Տարածաշրջանային լուրեր

Calendar08-05-2024

Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել

Լուրեր

Calendar08-05-2024