
09-02-2025 | 12:32
Մոսկվայի Բասմանի դատարանը, ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով և հետաքննիչների պահանջով, երկու ամսով կալանավորել է 65-ամյա լրագրող Նադեժդա Կևորկովային։ Ըստ Коммерсант-ի՝ դրա մասին հայտնել է նրա որդին՝ լրագրող Վասիլի Պոլոնսկին։
Նադեժդա Կևորկովային երաշխավորել են լրագրողներ Եվա Մերկաչևան, Ալեքսանդր Պրոխանովը և Մաքսիմ Շևչենկոն, իրավաբան Եկատերինա Գորդոնը և մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի հայրը՝ Մարատ Կաբաևը։
Իրավապահ մարմիններում, ըստ REN TV-ի աղբյուրների՝ կալանավորման հիմք են ծառայել թելեգրամյան ալիքում 2005 թվականին Նալչիկի վրա Բասաևի հանցախմբի հարձակումը և «Թալիբան» շարժման գործունեությունը արդարացնող գրառումները: